ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ Renault Armenia-ն հայտարարում են համագործակցության նոր ծրագրի մասին։ Բարելավված հատուկ պայմաններով ավտովարկավորման շրջանակներում հաճախորդներին առաջարկվում են վարկավորման արտոնյալ պայմաններ, ինչպես նաեւ՝ վարկի ձեւակերպման հարմար եւ արագ գործընթաց։ «Հոգ տանելով հաճախորդների մասին՝ վարկի գործողության ողջ ընթացքում Բանկի կողմից իրականացվում է ավտոմեքենայի ԿԱՍԿՈ ապահովագրություն, ինչպես նաեւ վարկառուի ապահովագրություն դժբախտ պատահարներից: Հայտը ներկայացնելու համար կարիք չկա այցելել Բանկի մասնաճյուղեր. վարկի ձեւակերպումը կատարվում է տեղում՝ անմիջապես ավտոսրահում»,- հայտնում են Բանկից։ ՎՏԲ-Հայաստանից նաեւ հայտնում են, որ Renault Armenia-ի հետ համագործակցության հատուկ ծրագրի շրջանակներում ավտովարկի տրամադրման որոշումը կայացվում է 5 ժամվա ընթացքում, իսկ վարկառուից պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ: «ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով ավտովարկ կարող եք ձեւակերպել սկսած 10% կանխավճարից, տարեկան 9,9% -11,9% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք` 15,6% -20,6%), 1 միլիոնից մինչեւ 28 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով, 1-ից մինչեւ 5 տարի մարման ժամկետով»,- ասվում է Բանկի հաղորդագրության մեջ: Ավտովարկի հայտ կարող են ներկայացնել 21-ից մինչեւ 65 տարեկան բոլոր ՀՀ ռեզիդենտները։ Ավտովարկավորման հատուկ պայմանները գործում են 2019-2020թթ. արտադրության ավտոմեքենաներ ձեռք բերելու դեպքում։ Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում եւ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով, կամ այցելելով ավտոսրահի պաշտոնական կայք եւ զանգահարելով 010 247599 հեռախոսահամարով: Tweet Դիտում՝ 4956