«Լիդիանը» «երբեւէ որեւէ կոռուպցիոն գործարքի մեջ ներգրավված չի եղել»

03.08.2020 | 14:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Լիդիան Արմենիան»
«Լիդիան Արմենիան» տեղեկացնում է, որ դատական հայցադիմումներ է ներկայացնելու քաղաքացիներ Լեւոն Գալստյանի եւ Աննա Շահնազարյանի դեմ՝ պահանջելով հերքել հուլիսի 27-ին եւ հուլիսի 30-ին իրենց կողմից հնչեցված զրպարտությունը ընկերության հասցեին։

«Նրանք տարբեր ձեւակերպումներով «Լիդիանին» մեղադրել են քաղաքական ուժերին կաշառելու փորձի, կոռուպցիայի մեջ։ Այս զրպարտության համար դատական կարգով պահանջելու ենք հերքում եւ գործարար համբավի արատավորման համար վնասի փոխհատուցում։

«Լիդիանը» մշտապես գործել է  օրենքի շրջանակներում եւ երբեւէ որեւէ կոռուպցիոն գործարքի մեջ ներգրավված չի եղել։ Դրա բացահայտ ապացույցը տարիներ շարունակ «Լիդիանի» հանդեպ ամենատարբեր ճնշումներն են, այդ թվում միտումնավոր տարածվող կեղծիքը։ Իսկ հակառակ կողմը այդպես էլ տարբեր հարթակներում` այդ թվում նաեւ դատարանում, որեւէ ապացույց չներկայացրեց «Լիդիանի» հասցեին հնչեցվող իրենց մեղադրանքները հիմնավորելու համար:   
 
Փոխարենը Ամուլսարի դեմ պայքարող ակտիվիստները հայց էին ներկայացրել ընդդեմ փոխվարչապետի, որովհետեւ վերջինս հայտարարել էր, որ կան մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված են ՀՀ տարածքում հանքարդյունաբերական ոլորտի գործարարների հետ, որոնք բավական լուրջ ֆինանսական միջոցներ են ներդնում, որպեսզի Ամուլսարի դեմ արշավը կազմակերպվի: Հայցի վերաբերյալ մեծ աղմուկ բարձրացրած ակտիվիստները դատարանի վճռի մասին «համեստաբար» լռում են։ Տեղեկացնենք, որ դատարանը մերժել է ակտիվիստների պահանջը, համարելով, որ փոխվարչապետի հայտարարությունը զրպարտություն չի պարունակում։ Եզրակացությունները թողնում ենք հանրությանը»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:։
 
«Լիդիան»-ից նաեւ հայտնում են, որ այսուհետ ցանկացած զրպարտչական հայտարարության արձագանքելու են դատական հայցով։
Դիտում՝ 1199
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW