2008 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 44.5%-ով

01.04.2008 | 16:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Ընթացիք տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում կոնյակի արտադրությունը կազմել է 218.9 հզր լիտր` 2007 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 44.5%-ով:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, հունվար-փետրվար ամիսներին օղու եւ օղի-լիկյորի արտադրությունը կազմել է 1517.1 հզր լիտր` 2007 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 15.5%-ով:

Հունվար-փետրվար ամիսներին գինու արտադրության ծավալը կազմել է 387.6 հզր լիտր` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ կրճատվելով 29.7%-ով: Հաշվետու ժամանակահատվածում գարեջրի արտադրությունն աճել է 0.1%-ով եւ կազմել է 682.8 հզր լիտր, իսկ շամպայնի` 11.2 հզր լիտր` կրճատվելով 77%-ով:

Դիտում՝ 5142
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW