Եվրագոտու ՀՆԱ-ն կրճատվել է ռեկորդային 12,1%-ով, Եվրամիությանը՝ 11,9%-ով
31.07.2020 | 17:17 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.dw.com

Ինչպես հաղորդում է Finmarket.ru-ն, ՀՆԱ-ի անկումն ամենամեծն էր այդ ցուցանիշը հաշվարկելուց ի վեր: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Եվրագոտու ՀՆԱ-ն նվազել էր 3,6%-ով: Այսպիսով, տնտեսությունը հայտնվել է ռեցեսիայում, որը գրանցվում է երկու եռամսյակ անընդմեջ ՀՆԱ-ի անկման դեպքում: Տարեկան կտրվածքով Եվրագոտու ՀՆԱ-ն կրճատվել է 15%-ով:
Եվրամիության ՀՆԱ-ն առաջին եռամսյակի համեմատ նվազել է 11,9%-ով, իսկ տարեկան կտրվածքով՝ 14,5%-ով: ԵՄ 27 երկրների տնտեսությունը եւս հայտնվել է ռեցեսիայում: Առաջին եռամսյակում ՀՆԱ-ի անկումը կազմել էր 3,2%:
ՀՆԱ-ի ամենամեծ նվազում նախորդ եռամսյակի հետ համեմատ գրանցվել է Իսպանիայում (-18,5%), Պորտուգալիայում (-14,1%) եւ Ֆրանսիայում (-13,8%): ՀՆԱ-ի ամենացածր նվազումն արձանագրվել է Լիտվայում՝ -5,1%:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: