Առեւտրի միջազգային կենտրոնի փորձագետ դոկտոր Էս Ֆիհը առցանց խորհրդատվություն է տրամադրել սննդի վերամշակման ու տեքստիլ արդյունաբերության ոլորտների մոտ 30 հայաստանյան ձեռնարկությունների։Խորհրդատվությունը տրամադրվել է Արեւելյան գործընկերություն, առեւտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնության շրջանակում։ Ծրագիրն իրականացնում է Առեւտրի միջազգային կենտրոնը՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։«Տեղական ընկերությունները բարելավեցին գիտելիքներն էլեկտրոնային առեւտրի այն հնարավորությունների մասին, որոնք կիրառելի են հայկական համատեքստում։ Այս ճկուն լուծումները կօգնեն նրանց դիմակայել COVID-19 ճգնաժամին եւ հնարավոր այլ մարտահրավերներին՝ նպաստելով, որ առավել մրցունակ լինեն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկայում»,- ասել է Արեւելյան գործընկերություն, առեւտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնության հայաստանյան ծրագրի ղեկավար Կարեն Գեւորգյանը։ Արեւելյան գործընկերություն, առեւտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնությունը, որն իրականացնում է Առեւտրի միջազգային կենտրոնը, Հայաստանում աջակցում է ագրովերամշակման ոլորտի եւ տեքստիլ արդյունաբերության փոքր եւ միջին ձեռնարկություններին նոր շուկաներ մուտք գործել՝ կենտրոնանալով Եվրոպական միության վրա։ Հիմնական շահառուներն են վերամշակված մրգերի եւ բանջարեղենի, չորացրած մրգերի ու բանջարեղենի, ինչպես նաեւ խոտաբույսերի ու թեյերի արտադրությամբ զբաղվող ընկերությունները, որոնց ծրագիրն օժանդակում է միջազգային՝ հատկապես ԵՄ շուկայի պահանջներին համապատասխան բարձր արժեքով ապրանքների արտադրման գործում՝ նրանց կապելով արժեքի ստեղծման գլոբալ շղթաների եւ շուկաների գնորդների հետ։ Tweet Դիտում՝ 1750