Երեւան /Մեդիամաքս/. Գրանթ Թորնթոն Ամիօ-ի (GTA) տնօրեն##-բաժնետեր Արման Փինարբասիի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ու Banks.am պորտալին- “Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից առեւտրային կազմակերպությունների վարկանշման կարգում” վերջին լրացումների համաձայն, ընկերությունները, որոնք արդեն ունեն “Բ-“ կամ ավելի բարձր վարկանիշ, 2009 թվականից սկսած պետք է “մեծ վեցնյակի” ընկերություններից մեկի կողմից հաստատված ֆինանսական հաշվետվություն ներկայացնեն: Կցանկանայինք ստանալ Ձեր գնահատականը այս որոշման վերաբերյալ: - Մեր գնահատականը շատ դրական է, ընդ որում, ոչ այն պատճառով, որ մենք “մեծ վեցնյակի” մեջ մտնող ընկերություններից մեկն ենք: Կենտրոնական բանկի այդ քայլն ուղղված է համաշխարհային տնտեսության մեջ հայկական ընկերությունների ինտեգրմանը, քաղաքակիրթ եւ մասնագիտացված բիզնես-հարաբերությունների ձեւավորմանը: - Որքանո՞վ պատրաստ կլինեն տեղական կազմակերպություններն օգտվել “մեծ վեցնյակի” ընկերությունների ծառայություններից` ինչպես գների, այնպես էլ իրենց գործունեությունն առավել թափանցիկ դարձնելու տեսանկյունից: - Այնքանով, որքանով նրանք ձգտում են աշխատել արտաքին աշխարհի հետ` հավաստիացնելով երրորդ կողմին իրենց ֆինանսական հաշվետվությունների հիվնավորվածությունն ու լրջությունը: Հայաստանում 10 տարիների աշխատանքի ընթացքում մեր ծառայություններից օգտվում են ամենալուրջ ընկերությունները, ընդ որում, բնականաբար, դա անում են կամավոր հիմունքներով: Ոչ մի ընկերություն` անկախ իր գործունեության ծավալից, մեկ դոլար էլ չի ծախսի, եթե վստահ չլինի դրա շահավետության մեջ: Նշանակում է, այս ամենն ունի իր տրամաբանությունը:- “Գրանթ Թորնթոն Ամիօ”-ն տարիներ շարունակ աշխատում է հայաստանյան շուկայում: Հայաստանում քոնսալթինգային եւ աուդիտորական ծառայությունների շուկայի կայացման ինչպիսի՞ հիմնական փուլեր կարող եք առանձնացնե̺ Արդյոք շուկայում առկա պահանջարկը բավարարու՞մ է Ձեր ընկերության զարգացման ծրագրերին: - Մենք հայկական շուկայում սկսել ենք աշխատել 1991 թվականից` երկրի անկախության հռչակումից անմիջապես հետո: Այն ժամանակ մենք ծառայություններ էինք մատուցում Հայաստանում ներդրումային գործունեություն վարելու մտադրություն ունեցող ֆրանսիական ընկերություններին:1994 թվականին մենք ստացանք աուդիտորական գործունեություն իրականացնելու առաջին արտոնագիրը, իսկ արդեն 1997 թվականին` գրանցվեցինք որպես համատեղ ձեռնարկություն, որը հետագայում վերակազմավորվեց Գրանթ Թորնթոն Ամիօ ՍՊԸ-ի:90-ականների կեսին քչերը գիտեին “աուդիտ” տերմինի նշանակությունը, իսկ այսօր իրավիճակն արմատապես փոխվել է. հասարակության բազում ներկայացուցիչներ` սկսած ուսանողներից եւ վերջացած բիզնես-հանրության ներկայացուցիչներով, սկսել են գիտակցել այն օգուտը, որն աուդիտը բերում է տնտեսական գործունեությանը:Այդ առաջընթացի հետ զուգահեռ նաեւ աճում էր մեր ընկերությունը: Եթե 1998 թվականին ընկերությունում աշխատում էր 4 մարդ, ապա այսօր մեր աշխատակազմն ունի 120 աշխատակից: Մեր բիզնեսն աճում է` անմիջականորեն կախված լինելով տնտեսական զարգացումից եւ շուկայի կայունությունից. եթե մենք աշխատում ենք, նշանակում է աուդիտորական ծառայությունների պահանջարկ կա շուկայում:Ինչ վերաբերում է մեր ծառայությունների պահանջարկին, ապա այն գերազանցում է առաջարկը. կարեւորը այն սեղմ ժամկետների մեջ տեղավորվելն է, որոնք հաճախ մեզ նեկայացնում են մեր հաճախորդները: - Ո՞ր ծառայություններն են այսօր առավել պահանջված Հայաստանում, Ձեր ծառայությունների տեսականու մեջ կա՞ն յուրատեսակ խորհրդատվություն: - Այսօր մեզ դիմում են աուդիտորական, քոնսալթինգային եւ իրավաբանական ծառայությունների համար: Ընդ որում, եթե աուդիտորական եւ իրավաբանական ծառայությունները քիչ թե շատ սահմանափակ եւ կոնկրետացված են, ապա խորհրդատվական ծառայությունների շրջանակն ավելի լայն է` բիզնես-ծրագրերի կազմումից եւ ֆինանսական միջոցներ փնտրելուց մինչեւ ձեռնարկությունների առք ու վաճառքն ու լուծարումը: Վերջին երկու տարիներին մենք նաեւ աջակցում ենք մի շարք ընկերությունների, որոնք պատրաստվում են արժեթղթերի շուկա դուրս գալ, եւ վստահ եմ, որ նոր սեփականատիրոջ մուտքով` ի դեմս OMX NASDAQ-ի, այդ աշխատանքը որակապես նոր մակարդակի դուրս կգա:Յուրահատուկ ծառայությունների շարքին է պատկանում IT-աուդիտը, որի մշակումը մենք սկսել ենք մոտ երկու տարի առաջ: Այն նախատեսված է բանկերի, վարկային կազմակերպութոյւնների, հրապարակային ընկերությունների, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերությունների համար եւ ուղղված է նրանց գործունեության անվտանգության ապահովմանը` միջազգային չափանիշների համաձայն: Տվյալ ծառայության մշակումն ու ներդնումը հնարավոր դարձավ շնորհիվ միջազգային արտոնագիր ունեցող մասնագիտացված կադրերի ընտրության:- Որքանո՞վ է դիվերսիֆիկացված GTA հաճախորդների բազան, ինչպիսի՞ տեղ են այնտեղ զբաղեցնում բանկերն ու ֆինանսական կազմակերպությունները: -Գրանթ Թորնթոն Ամիօ-ի -ի հաճախորդներն են ամենատարբեր ոլորտներ ներկայացնող ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ընկերություններ` անկախ սեփականության ձեւից: Եթե նախկինում մեր ընկերության կառույցում գործող 4 դեպարտամենտներից ամենամեծը բանկային աուդիտի բաժինն էր, ապա այսօր այն զիջել է իր դիրքերը ձեռնարկությունների աուդիտի դեպարտամենտին: Այսօր բանկային դեպարտամենտի մասնաբաժինը կազմում է մեր ծառայությունների ծավալի ընդամենը մոտ 15%-ը:- Որքա՞ն ուժեղ է այսօր մրցակցությունը հայաստանյան խորհրդատվական եւ աուդիտորական ծառայությունների շուկայում: - Քոնսալթինգա-աուդիտորական ծառայությունների շուկայի մրցակցությունը ես կբնութագրեի որպես ուժեղ , սակայն առողջ: Հաճախորդներին հետաքրքրում են ամենաորակյալ ծառայությունները, ինչի կապակցությամբ մենք մշտական եւ լուրջ աշխատանք ենք տանում մեր աշխատակիցների մասնագիտական մակարդակի բարձրացման եւ նոր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ:- Ինչո՞վ էր պայմանավորված Grant Thornnton բրենդի փոփոխության անհրաժեշտությունը: - Իմ կարծիքով, բրենդի փոփոխությունը հարմար առիթ հանդիսացավ, որպեսզի մենք հայտարարենք, թե որքան կարգավորված եւ համակարգված է Grant Thornton International միջազգային ցանցի բոլոր ստորաբաժանումների գործունեությունը:Բրենդի փոփոխությունը հերթական անգամ հաստատեց մեր պատրաստակամությունը միեւնույն օրն ու ժամին միասնական կորպորատիվ գաղափար իրագործել բոլոր 113 երկրներում, որտեղ մենք ներկայացված ենք: Tweet Դիտում՝ 6009