Կփոխհատուցվի կացարանների միայնակ կենսաթոշակառուների կոմունալ ծախսերը

30.07.2020 | 12:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զարուհի Բաթոյան #կոմունալ վճարներ #փոխհատուցում
Պետությունը կփոխհատուցի Հայաստանի սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սպառած գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրամատակարարման վարձավճարները։

Կառավարության նիստում հարցը ներկայացնելիս Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասել է, որ նշված կացարաններում այժմ բնակվում է ավելի քան 250 անձ, միայնակ է 74-ը։

«Յուրաքանչյուր տարվա համար փոխհատուցման չափը կսահմանի Հայաստանի կառավարությունը՝ պայմանավորված շահառուների թվի եւ ծառայությունների սակագների փոփոխության հետ»,- ասել է Զարուհի Բաթոյանը։

Նախարարի խոսքով՝ 2020թ. յուրաքանչյուր շահառուի տրամադրվող փոխհատուցման չափը կազմում է 144 հազ. դրամ։ Գումարն անկանխիկ եղանակով փոխանցվում է բանկ՝ այդ նպատակով բացված հաշվեհամարին, այն կանխիկացնելը կամ այլ նպատակով օգտագործելն արգելվում է։
Դիտում՝ 1568
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW