“Յունիբանկը” սկսում է տրամադրել առանց կանխավճարի հիփոթեքային վարկեր

31.03.2008 | 16:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Յունիբանկ”-ն այսօր հայտարարել է հիփոթեքային վարկավորման նոր ծրագրի թողարկման մասին##, որի շրջանակներում փոխառուները կարող են առանց կանխավճարի հիփոթեքային վարկ ստանալ:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Յունիբանկի” մամլո ծառայությունում, այս վարկային գործիքը նախատեսված է Երեւանի բազմաբնակարան շենքերում բնակարաններ ձեռք բերելու համար, իսկ կանխավճարի փոխարեն բանկը լրացուցիչ գրավ կձեւակերպի` հաճախորրդին կամ նրա ընտանիքի անդամներին պատկանող անշարժ գույք մայրաքաղաքում:

Լրացուցիչ գրավի շուկայական արժեքը` սկսած վարկի գումարի 40%-ից, տարեկան տոկոսադրույքը` 17%, մարման ժամկետը` 10 տարի, իսկ վարկի առավելագույն գումարը` 60 մլն դրամ:

“Յունիբանկի” ղեկավարության կարծիքով, տվյալ գործիքի ներդրմամբ հիփոթեքային վարկերը մատչելի կդառնան բնակչության առավել լայն շերտերի համար:

Դիտում՝ 8289

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW