Մրցույթ. «Նորարարական դրամաշնորհներ՝ ուղղված ԳՓՄՁ-ների տնտեսական վերականգնմանը»

28.07.2020 | 13:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն #մրցույթ
Եվրոպական միության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ սերտ համագործակցությամբ հայտարարում է «Նորարարական դրամաշնորհներ՝ ուղղված գերփոքր, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ԳՓՄՁ) տնտեսական վերականգնմանը» մրցույթի մասին:

Այն ուղղված է գերփոքր, փոքր կամ միջին չափի ընկերություններին արտադրության կամ ծառայությունների մատուցման ոլորտում (բացառությամբ զբոսաշրջության, գյուղատնտեսության եւ առեւտրի ոլորտների), որոնք փնտրում են ֆինանսական աղբյուրներ՝ COVID-19-ի համավարակի տնտեսական հետեւանքների վերականգնման նպատակով:

Մրցույթին մասնակցելու  համար անհրաժեշտ է ներկայացնել այնպիսի առաջարկներ, որոնք ներառում են նշվածներից որեւէ մեկը՝ նորարական գաղափարներ/բիզնես մոդելներ, նորարական տեխնոլոգիաների կիրառում արտադրության կամ ծառայությունների մատուցման ոլորտում, բիզնեսի կառավարման համակարգերի օպտիմալացում, լոգիստիկ կամ հիգիենային առնչվող նորարարական մոտեցումներ, տեխնիկական լուծումներ շուկաներ եւ ցանցեր մուտք գործելու համար (թվային շուկայավարում,  Էլ. առեւտուր) եւ այլն:

Հայտեր կարող են ներկայացնել սահմանված նվազագույն պահանջներին  համապատասխանող բոլոր ԳՓՄՁ ըներությունները  ողջ Հայաստանից: Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ եւ ամբողջական տեղեկությունը զետեղված է Դիմորդների ձեռնարկում, որը մանրամասնորեն նկարագրում է դիմելու համար ամբողջ գործողությունների շղթան եւ հերթականությունը:

Մրցույթի հայտարարությունը եւ դիմելու ամբողջական փաթեթը կարելի գտնել հետեւյալ հղումով՝ Մրցույթի հայտարարություն, ինչպես նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքում եւ այլ՝ ԵՄ-ն բիզնեսի համար-Տեխոնոգիաների զարգացում ծրագրի ֆեյսբուքյան էջում:

Դիմոււմների վերջնաժամկետն է ս. թ. օգոստոսի 12-ը:
Դիտում՝ 8141
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW