ԿԲ-ն լրացումներ է մտցրել ընկերությունների վարկանշման կարգում

27.03.2008 | 14:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի ԿԲ վարկանիշ ստանալուն հավակնող առեւտրային կազմակերպություններն այսուհետեւ պետք է ներկայացնեն ##վերջին հաշվետու տարվա անկախ աուդիտորական կազմակերպության կողմից հաստատված ֆինանսական հաշվետվությունները:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ԿԲ մամլո ծառայությունում, Հայաստանի Կենտրոնական բանկը լրացումներ է մտցրել “Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից առեւտրային կազմակերպությունների վարկանշման կարգում”:

Այն ընկերությունները, որոնք արդեն ունեն “Բ-“, կամ ավելի բարձր վարկանիշ, 2009 թվականից սկսած պետք է ներկայացնեն “մեծ վեցնյակի” ընկերություններից մեկի կողմից հաստատված ֆինանսական հաշվետվություն:

“Մեծ վեցնյակի” մեջ են մտնում հետեւյալ ընկերությունները. PricewaterhouseCoopers, Deloitte Touche Tohmatsu, Ernst & Young, KPMG, BDO International, Grant Thornton International:

Դիտում՝ 8371

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW