Ինեկոբանկը շարունակում է ընդլայնվել

22.07.2020 | 16:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ինեկոբանկ #«Էրեբունի» մասնաճյուղ
Ինեկոբանկը տեղեկացնում է, որ այս անգամ իր նորարարական մասնաճյուղի կոնցեպտը ներկայացնում է Էրեբունի համայնքի բնակիչներին եւ այցելուներին։

«Բանկը՝ հավատարիմ մնալով իր սկզբունքներին, շարունակում է գործունեության ընդլայնումը մի քանի  ուղղություններով. հակահամաճարակային կանոններին համապատասխան գործող մասնաճյուղի բացում եւ հաճախորդների համար 24/7 սպասարկման ապահովում։

Վերջին մի քանի ամիսներին Ինեկոբանկն իրականացրեց մի շարք գործողություններ՝ համապատասխանեցնելով լավագույն Օնլայն բանկինգը տիրող իրավիճակի պահանջներին։ Բանկի կողմից տրամադրվող համարյա բոլոր գործարքները հասանելի դարձան տնից։ Ինեկոբանկի հաճախորդները հնարավորություն ունեցան ստանալ շուրջօրյա խորհրդատվություն հեռախոսակապի, պաշտոնական կայքի, էլեկտրոնային փոստի, սոց. ցանցերի միջոցով։ Իսկ հատուկ դեպքերում, երբ մասնաճյուղ այցելելն անհրաժեշտ է, հաճախորդների սպասարկումը իրականացվում է անվտանգության բոլոր նորմերին համապատասխան»,- ասված է բանկի հաղորդագրության մեջ ։

Գործարքների օնլայնացմանը զուգահեռ՝ բանկը նաեւ ներդրել եւ շարունակում է ընդլայնել մասնաճյուղերում 24/7 տերմինալային հատվածները։ Նորաբաց «Էրեբունի» մասնաճյուղը եւս համալրված է տերմինալներով, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել արագ եւ ապահով գործարքներ ցանկացած օր եւ ցանկացած ժամի։

«Չնայած աշխարհում տիրող իրավիճակին, Ինեկոբանկը շարունակում է իր բնականոն գործունեությունը եւ ընդլայնվում է՝ դարձնելով հաճախորդների սպասարկումն առավել հասանելի, հարմարավետ եւ ապահով։ Միեւնույն ժամանակ մենք շարունակում ենք կատարելագործել ԻնեկոՕնլայն համակարգը եւ ԻնեկոՄոբայլ հավելվածը, որոնց օգտատերերի քանակն օրեցօր աճում է։ Մենք բոլորին խրախուսում ենք բաց չթողնել հնարավորությունը՝ դառնալու առաջատար թվային բանկի մոբայլ հավելվածի օգտատեր»,- նշել է  Անհատական բանքինգի ծառայության ղեկավար Գեւորգ Մամիկոնյանը։

«Ինեկոբանկը շատ սպասված էր Էրեբունի համայնքում, եւ մենք այսօր պատրաստ ենք մեր ծառայությունները եւ նորարարական թվային լուծումներն առաջարկել եւ՛ առկա, եւ՛ պոտենցիալ հաճախորդներին։ Մենք ստեղծել ենք գերժամանակակից մասնաճյուղ, որտեղ հաճախորդները կարող են ստանալ բանկային ծառայությունների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն եւ իրականացնել իրենց գործարքներն՝ ընտրելով ամենահարմար տարբերակը։ Հաճախորդների սպասարկման անընդհատության եւ բանկային ծառայությունների մշտապես հասանելիության համար մասնաճյուղը հագեցած է 24/7 տերմինալային հատվածով, որտեղ հաճախորդները կարող են իրականացնել մի շարք գործարքների ինքնասպասարկում, երբ ցանկանան։ Միեւնույն ժամանակ մենք հետեւում ենք մասնաճյուղի ներսում սպասարկման անվտանգության նորմերին եւ առաջարկում ենք բոլոր հաճախորդներին գրանցել այց մասնաճյուղ InecoMobile հավելվածի միջոցով՝ հերթերից խուսափելու եւ սոցիալական հեռավորության պահպանումը հնարավոր դարձնելու նպատակով»,- նշել է «Էրեբունի» մասնաճյուղի կառավարիչ Կարեն Կարապետյանը։

Ինեկոբանկի «Էրեբունի» մասնաճյուղը տեղակայված է  ք. Երեւան, Էրեբունի փ. 14 հասցեով։

Դիտում՝ 3023
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW