2020թ. 1-ին կիսամյակում 32,5 մլրդ դրամով պակաս հարկային եկամուտ է հավաքագրվել

22.07.2020 | 16:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Էդվարդ Հովհաննիսյան #հարկային եկամուտներ

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հայտնել է, որ 2020թ. առաջին կիսամյակի համար կառավարության սահմանած հարկային եկամուտների հավաքագրման 680,3 մլրդ դրամն ամբողջությամբ ապահովվել է:

Նա ասել է, որ 2019-ի նույն ժամանակահատվածում հավաքագրվել էր 712,8 մլրդ դրամ հարկային եկամուտներ, ինչը 32,5 մլրդ դրամով ավելի է 2020-ից:

Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով՝ 2020-ի հավաքագրումների վրա ազդեցություն են ունեցել  շահութահարկի մասին օրենքի փոփոխությունները, հիփոթեքային վարկի սպասարկման գծով եկամտահարկի տոկոսների ավելի շատ վերադարձն ու կորոնավիրուսի թողած հետեւանքները տնտեսության վրա:

«Ընթացիկ տարվա հարկային եկամուտների հավաքագրման գործընթացն, ընդհանուր առմամբ, վերահսկելի է: Ավելի կարեւորել ու թիրախավորել ենք ստվերի դեմ պայքարը, ուժեղացրել հարկային հսկողությունը»,- ասել է ՊԵԿ նախագահը:

Դիտում՝ 1340
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW