Վարդան Օսկանյանը “միանգամայն սխալ” է անվանել կարծիքը Ռուսաստանից ՀՀ տնտեսության ամբողջությամբ կախվածության մասին

26.03.2008 | 11:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը “միանգամայն սխալ” ##է անվանել կարծիքը Ռուսաստանից ՀՀ տնտեսության ամբողջական կախվածության մասին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ԱԳՆ ղեկավարն այդ մասին ասել է լեհական “Ռեչպոսպոլիտա” թերթին տված հարցազրույցում:

Մեկնաբանելով այն փաստը, որ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանն իր առաջին այցը կատարեց Մոսկվա, Վարդան Օսկանյանն ասել է, որ Հայաստանն ընտրել է Ռուաաստանի հետ ամուր քաղաքական դաշինքն այն պատճառով, որ այն նպաստում է հանրապետության անվտանգության ամրապնդմանը:

“Մեզ մոտ շատ են ռուսական ներդրումները, հատկապես էներգետիկայի ոլորտում, ինչը հասկանալի է, քանի որ Ռուսաստանը մեզ մատակարարում է գազ, ինչպես նաեւ վառելանյութ ատոմակայանի համար: Սակայն Հայաստանում ներդրումներ են անում շատ այլ պետություններ: Երեւանի օդանավակայանը, օրինակ, ղեկավարում է ամերիկա-արգենտինական կոնսորցիումը, ամենախոշոր հանքավայրերը` ընկերություններ Գերմանիայից, Կանադայից եւ Մեծ Բրիտանիայից, փաստային ծառայությունները` հոլանդացիները, իսկ ջրի մատակարարումներն իրականացնում է ֆրանսիական ձեռնարկությունը”,- ասել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը:

Դիտում՝ 7313

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW