Ուսանողական կրթաթոշակ՝ «Արեգակ» ՈՒՎԿ-ի վարկառուների երեխաներին

20.07.2020 | 17:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Արեգակ» ՈՒՎԿ #«Ուսանողական կրթաթոշակ»
Նկարում Մարսելան է Արագածոտնու մարզի Ագարակ համայնքից, ով սովորում է Մանկավարժական համալսարանում։

Մարսելան կրթաթոշակի դիմումատու է եւ կարող է դառնալ մեկն ավելի քան 5,700 ուսանողներից, ովքեր կրթաթոշակ են ստացել «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպության եւ վերջինիս բաժնետեր «Ամքոր» բարեգործական կազմակերպության  կողմից իրականացվող «Ուսանողական կրթաթոշակ» ծրագրից։

Ինչպես նշել են «Արեգակ» ՈՒՎԿ-ում, ծրագրի իրականացումը սկսվել է 2012 թվականին եւ նպատակ է հետապնդում ամբողջությամբ կամ մասնակի փոխհատուցել «Արեգակ» ՈՒՎԿ-ի հաճախորդների երեխաների ուսման վարձը։

Առ այսօր տրամադրվել է ավելի քան 471 մլն դրամ ընդհանուր գումարով 5751 կրթաթոշակ։ Հատկանշական է, որ ծրագրի շահառու ուսանողները Երեւանից չեն, այլ բացառապես ՀՀ մարզերից եւ Արցախից։  

«Որպես սոցիալապես պատասխանատու կազմակերպություն «Արեգակ» ՈՒՎԿ-ն կիսում է իր գոհունակությունն առ այն, որ ծրագրից օգտվում են մեծ թվով սահմանամերձ համայնքներում բնակվող ուսանողներ, ինչպես օրինակ, Բերդ քաղաքից եւ հարակից համայնքներից կրթաթոշակ են ստացել 170, Ճամբարակից եւ հարակից համայնքներից՝ 247, Արցախի Մարտունի քաղաքից եւ հարակից համայնքներից՝ 111 ուսանող։

Կարեւորելով կատարվող ներդրումներն «Արեգակ» ՈՒՎԿ-ի հաճախորդների երեխաների ուսման մեջ, ապահովելու ենք «Ուսանողական կրթաթոշակ» ծրագրի շարունակականությունը՝ տրամադրելով կրթաթոշակներ ՀՀ եւ ԱՀ բոլոր ԲՈՒՀ-երում սովորող ուսանողներին, որոնցից ոմանք ուսումն ավարտելուց հետո դառնում  են մեր աշխատողները»,- նշված է հաղորդագրության մեջ ։
Դիտում՝ 5462
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW