Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ պետգնումներում մասնակցության խոչընդոտը

17.07.2020 | 12:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #ԵԱՏՄ #Գեղամ Վարդանյան
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի որոշման կատարման շրջանակներում Հայաստանը վերացրել է ՀՀ Ֆինանսների նախարարության էլեկտրոնային հարթակում պետական գնումների մասին ռուսաց լեզվով տեղեկատվության բացակայության հետ կապված խոչընդոտը:

Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրները հաստատել են, որ խոչընդոտն իսկապես վերացվել է:

Ավելի վաղ Բելառուսի Հանրապետությունը դիմել էր հանձնաժողով նշված հարթակում ռուսաց լեզվով համապատասխան տեղեկատվության բացակայության կապակցությամբ: Այդ հանգամանքը որոշակի դժվարություններ էր ստեղծում միության այլ երկրների ձեռնարկատերերի համար: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների գործունեության վարչությունն ուսումնասիրել է հանգամանքները, որից հետո Կոլեգիան որոշում է կայացրել տեղեկացնելու Հայաստանին խոչընդոտի առկայության մասին:

Ինչպես նշել է ԵՏՀ-ում ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Գեղամ Վարդանյանը՝ Հայաստանն օպերատիվ կերպով վերացրել է խոչընդոտը՝ ստեղծելով պետական գնումների նկատմամբ հավասար հասանելիություն ԵԱՏՄ երկրների բիզնեսի համար:

«2020թ. սկզբից միության երկրները վերացրել են ներքին շուկայում առկա 9 խոչընդոտ, ինչը խոսում է այն մասին, որ անդամ երկրները ձգտում են ապահովել ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեությունն առանց խոչընդոտների, սահմանափակումների եւ բացառումների՝ ելնելով չորս ազատությունների սկզբունքից՝ ապրանքների, կապիտալի, ծառայությունների ու աշխատուժի շարժ»,- հայտնել է Գեղամ Վարդանյանը:
Դիտում՝ 1439

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW