Քննարկվել են «Սնանկության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
16.07.2020 | 12:09 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀԲՄ

Ինչպես նշել են Միությունում, քննարկման ենթակա հարցերից մեկը վերաբերում էր նախագծի այն դրույթին, որով առաջարկվում է առաջնահերթություն տալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթով կայացված դատական ակտերին, եթե դրանք կայացվել են մինչեւ անձին սնանկ ճանաչելու մասին դատական ակտի ուժի մեջ մտնելը եւ միեւնույն ժամանակ առաջարկվում է չսահմանափակել սնանկության գործի քննությանը զուգահեռ բռնագանձման գործի քննությունը:
Բանկերի ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել առ այն, որ բարեխիղճ պարտատերերն իրենց պահանջների բավարարումը չեն կարողանալու ստանալ պարտապանի ողջ գույքից, մասնավորապես՝ ապօրինի ծագում ունեցող գույքից։ Հարցի առնչությամբ արդարադատության նախարարության ներկայացուցչի կողմից ներկայացվել են համապատասխան մեկնաբանություններ եւ պարզաբանումներ։
Նախագծով ներկայացված փոփոխությունների վերաբերյալ իրենց անհանգստությունն են հայտնել բանկերի ներկայացուցիչները այն մասին, որ ապահովված պարտատիրոջ՝ ապահովված իրավունքի առարկայի արտադատական իրացման մասին դիմումը կարող է դատարանը մերժել, եթե պարզվում է, որ ապահովված պարտատիրոջ իրավունքը գույքի նկատմամբ վիճարկվում է քաղաքացիական գործով: Այս մասով բանկերի ներկայացուցիչների անհանգստությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ չհիմնավորված գործերով կարող են շարունակել հարուցվել քաղաքացիական գործեր՝ արտադատական գործընթացը կասեցնելու նպատակով։ Հարցի առնչությամբ տեղի ունեցավ մտքերի փոխանակում եւ քննարկում։
Հեռավար կազմակերպված հանդիպման ավարտին կողմերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ բարձրացված հարցերի շուրջ առեւտրային բանկերից եւս մեկ անգամ կհավաքագրվեն առավել հիմնավորված գրավոր առաջարկություններն ու հնարավոր լուծումներ՝ դրանք հետագայում արդարադատության նախարարություն ներկայացնելու նպատակով։
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: