2020-ին նախատեսված է 2444 կմ ճանապարհների հիմնանորոգում

15.07.2020 | 17:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սուրեն Պապիկյան #հաշվետվություն #ՏԿԵՆ
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը 2019 թվականին իրականացվել է 43 ծրագիր, մինչեւ այս տարեվերջ ավարտին կհասցվի 14 ծրագիր, եւս 22 ծրագիր շարունակական կիրականացվի մինչեւ 2023-ը:

Այս մասին այսօր կառավարությունում ներկայացրել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

2019-ին հաստատվել է 462 սուբվենցիոն ծրագիր՝ 17,465 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, այդ թվում` 9,597 մլրդ դրամ ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորմամբ: Սուբվենցիոն ծրագրերն իրականացվել են համայնքային տարբեր ենթակառուցվածքների բարելավման եւ զարգացման ուղղություններով: 2020-ին հաստատվել է 170 սուբվենցիոն ծրագիր՝ 6,795 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, այդ թվում՝ 3,561 մլրդ դրամ պետբյուջեի համաֆինանսավորմամբ:

Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում 8 դպրոցում կատարվել են 4.11 մլրդ դրամին համարժեք շինաշխատանքներ, ներկայում ընթացքի մեջ են 7 դպրոցի կառուցման աշխատանքները, 2020-ին նախատեսվում է հայտարարել 15 դպրոցի շինարարական մրցույթները:

Անդրադառնալով ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտին՝ նախարարը նշել է, որ հաշվետու տարում ՀՀ պետբյուջեի հատկացումներով հիմնանորոգվել է 150,4 կմ ճանապարհ, կատարվել են 131,5 կմ միջպետական ավտոճանապարհների միջին նորոգման աշխատանքներ։

2020-ին նախատեսված են 2444 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների հիմնանորոգման եւ մոտ 80 կմ միջին նորոգման աշխատանքներ։

Ընդերքօգտագործման բնագավառում՝ կատարվել են իրավական դաշտի բարելավման, երկրաբանական տեղեկատվության կառավարման համակարգի ներդրման, իրական սեփականատերերի հայտարարագրման ռեգիստրի մշակման եւ այլ աշխատանքներ: Պայմանագրային պարտավորությունների ուսումնասիրության արդյունքում՝ ընդերքօգտագործողներին տրվել է 569 զգուշացում, վճարվել է 695 մլն դրամ ապառք, կատարվել է 11 ընդերքօգտագործման իրավունքի դադարեցում, որից 4-ը՝ մետաղական:

Էներգետիկ ենթակառուցվածքների առումով՝ 2019-ին վերակառուցվել են մի շարք ենթակայաններ, 2020-ին նախատեսվում է, սեփական միջոցների հաշվին, իրականացնել Գեղարքունիքի մարզի «Լիճք» ենթակայանի վերակառուցման աշխատանքներ: Արեւային եւ ատոմային էներգետիկայի ոլորտում կատարվել են հզորությունների զարգացման աշխատանքներ, շարունակվել է Հայաստան-Իրան 400 կՎ եւ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցման ծրագրերի իրականացումը:
Դիտում՝ 1816
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW