«Կամուրջ» ՈւՎԿ-ն աջակցում է Բերդի եւ հարակից սահմանամերձ գոտու վարկառուներին

15.07.2020 | 16:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Կամուրջ» ՈւՎԿ #վարկառու #աջակցություն
«Կամուրջ» ՈւՎԿ-ն Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանագոտում ստեղծված իրավիճակից ելնելով, դադարեցնում է Բերդ եւ հարակից սահմանամերձ գոտում գտնվող համայնքների իր վարկառուներին տրամադրած վարկերի գծով հաշվեգրվող տոկոսները, ինչպես նաեւ ժամկետանց պարտավորությունների վրա հաշվարկվող տույժերն ու տուգանքները 10-օրյա  ժամկետով` սկսած 13.07.2020 թվականից:

«Խորը գիտակցելով ստեղծված իրավիճակից բխող հետեւանքներըեւ հաճախորդների բարեկեցությունը`որպես առաքելություն որդեգրած արժեքը, «Կամուրջ» ՈւՎԿ ՓԲԸ-ն աջակցություն է հայտնում իր վարկառուներին:

Կարծում եմ, որ այս քայլը կնպաստի մեր եւ վարկառուների միջեւ փոխհամագործակցության ու փոխըմբռնման ամրապնդմանը»,- նշել է «Կամուրջ» ՈւՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Ալեքսանդր Տերյանը:
Դիտում՝ 7160

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW