Վարդանյանը կզբաղվի «Վոլգա-Դնեպր» ընկերությունների խմբի վերափոխմամբ

15.07.2020 | 09:38 Գլխավոր էջ / Նորություններ /
«Վարդանյան, Բրոյթման եւ գործընկերներ» ընկերության ղեկավար Ռուբեն Վարդանյանը դարձել է «Վոլգա-Դնեպր» բեռնափոխադրող ավիաընկերությունների խմբի տնօրենների խորհրդի չորս նոր անդամներից մեկը:

«Ինտերֆաքսի» տեղեկություններով՝ «Վոլգա-Դնեպր» խումբն ամենախոշորն է գերծանր եւ ոչ գաբարիտային բեռների օդային փոխադրումների համաշխարհային շուկայում։

Նոր տնօրենների խորհրդի նիստում ներկայացվել է խումբը մոնո ընկերության վերափոխելու հայեցակարգը, հայտնել է խմբի ներկայացուցիչը: Խոսքը վերաբերում է  երեք ավիաընկերությունների («Վոլգա-Դնեպր», AirBridgeCargo, «Ատրան») գործառնական գործունեության միասնական կառավարմանը եւ ծառայությունների որակի ընդհանուր ստանդարտներին: Տնօրենների խորհուրդը պետք է որոշի, թե ինչպես է իրականացվելու այդ տրանսֆորմացիան։
Դիտում՝ 3864

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW