IDBank-ն ու Idram-ը շարունակում են համատեղ թվային հարթակի եւ հավելվածի «Բանկինգ» բաժնի զարգացման գործընթացը՝ նպատակ ունենալով իրենց հաճախորդներին ներկայացնել ոչ միայն պարզ ու հասկանալի հարթակ, այլ նաեւ շահավետ առաջարկներ։ Ինչպես նշել են բանկում, այս պահին հարթակում ավելացել է եւս մի քանի արտոնություն՝- Արտարժույթը բանկային համակարգում առկա լավագույն փոխարժեքով փոխանակելու հնարավորություն։ Այսպես, Idram հավելվածի «Բանկինգ» բաժնում եւ IDBanking.am առցանցհարթակումօգտատերերը կարող են արտարժույթը փոխանակել բացառիկ շահավետ պայմաններով։ Որեւէ հավելյալ միջնորդավճար չի գանձվում։ Համակարգում այժմ հասանելի են՝• USD/AMD – AMD/USD,• EUR/AMD – AMD/EUR,• RUB/AMD – AMD/RUBՀետագայում կավելացվի նաեւ այլ արտարժույթներ փոխանակելու հնարավորությունը։ «Ի դեպ, այս հնարավորությունը կհետաքրքրի նաեւ Idram-ով եւ IDBanking.am-ով արագ փոխանցման համակարգով գումար ստացողներին, քանի որ կարող են առանց բանկ այցելելու ստանալ փոխանցում իրենց հաշվին եւ փոխանակել շահավետ փոխարժեքով։- Ժամկետային ավանդներն առավել ձեռնտու պայմաններով ներդնելու հնարավորություն. թվային ուղիներով ավանդ ներդնելը նույնպես ավելի ձեռնտու է. դրամային ավանդների դեպքում տարեկան տոկոսադրույքը բարձր կլինի 0,5 %-ով, իսկ ԱՄՆ դոլարով ավանդ ներդնելու դեպքում՝ 0,25%-ով։- Քարտի անվճար առաքում առցանց պատվիրելու դեպքում. IDBank-ի քարտերը, անգամ բանկի հաճախորդ չլինելու դեպքում, կարելի է պատվիրել առցանց ՝ Idram հավելվածով, IDBanking.am հարթակով, ինչպես նաեւ բանկի կայքում։ Առաջիկայում այս արտոնությունների շարքն էլ ավելի կընդլայնվի, քանի որ ընկերությունները շարունակում են կատարելագործել թվային հարթակն ու առաջարկել հաճախորդների պահանջներին համապատասխան նորարար թվային լուծումներ։ IDBanking.am առցանց հարթակի եւ Idram հավելվածի հնարավորություններին ծանոթացեք այստեղ»,- ասված է հաղորդագրության մեջ։Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 11483