ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ավտովարկավորման շահավետ պայմաններ եւ վարկի ձեւակերպման արագ ու հարմարավետ գործընթաց՝ ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկաներից:Ինչպես նշել են բանկում, վարկի տրամադրման որոշման կայացումը կատարվում է առավելագույնս կարճ ժամկետներում, պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ, իսկ գործարքի ձեւակերպման համար նոտարական վավերացում չի պահանջվում: «ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հայաստանյան շուկայում աննախադեպ ծառայություն` վարկային հայտի ներկայացումից ոչ ավել, քան 30 օր առաջ ՀՀ ներկրված ավտոմեքենաների վարկավորում։ Վարկի գործողության ողջ ընթացքում բանկն իրականացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն, որոշ դեպքերում նաեւ հաճախորդի անձնական ապահովագրություն»,- նշված է հաղորդագրության մեջ: Վարկառուի ամսական վարկային բեռը նվազեցնելու նպատակով՝ բանկն առաջարկում է նաեւ ավտովարկերի գնում ՀՀ այլ բանկերից եւ վարկային կազմակերպություններից, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդին տեղափոխել իր գործող ավտովարկը ՎՏԲ-Հայաստան Բանկ եւ զգալիորեն կրճատել ամսական վարկային բեռը:ՎՏԲ-Հայաստան Բանկում ավտովարկ կարող եք ձեւակերպել սկսած 10% կանխավճարից, տարեկան 12% -14% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք` 18% -24%), 500.000-ից 28 միլիոն դրամի չափով, 1-ից մինչեւ 5 տարի մարման ժամկետով:Ավտովարկի հայտ կարող են ներկայացնել 21-ից մինչեւ 65 տարեկան բոլոր ՀՀ ռեզիդենտները։ Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում, կամ զանգահարելով Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 4202