«Շանգրի լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

09.07.2020 | 15:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#ֆինանսների նախարարություն #Շանգրի լա #լիցենզիա
ՀՀ ֆինանսների նախարարությունը ուժը կորցրած է ճանաչել «Շանգրի լա» խաղատան լիցենզիան:

Նախարարության վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների լիցենզավորող հանձնաժողովի հրապարակած եզրակացության մեջ նշվում է, որ հուլիսի 8-ի նիստում ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի լա» խաղատունը շահագործող «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին տրված լիցենզիան՝ հիմնավորմամբ, որ ընկերությունը չի վճարել 2020 թ.-ի 3-րդ եռամսյակի պետական տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը:

«Օնիրա քլաբ»-ը գործում է «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում։
Դիտում՝ 3721

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW