ՊԵԿ-ը 2020-ի 1-ին կիսամյակում 680,3 մլրդ դրամ հարկային եկամուտեր է ապահովել

09.07.2020 | 11:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #հարկային եկամուտեր
2020թ. 1-ին կիսամյակում ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ապահովել է 680,3 մլրդ դրամ հարկային եկամուտներ:

Հարկային մարմնի փաստացի հավաքագրված եկամուտները կազմել են 622,2 մլրդ, իսկ մաքսային մարմնի կողմից՝ 123,4 մլրդ դրամ: Նույն ժամանակահատվածում ավելացված արժեքի հարկի եւ հիփոթեքային վարկի տոկոսների սպասարկմանն ուղղված եկամտային հարկի գծով տնտեսավարողներին վերադարձվել է 65,3 մլրդ դրամ գումար:

2019-ի 1-ին կիսամյակում ՊԵԿ-ն ապահովել է 712,8 մլրդ դրամ հարկային եկամուտներ: Հարկային մարմնի կողմից փաստացի հավաքագրված եկամուտները կազմել են 602,8 մլրդ դրամ, իսկ մաքսային մարմնի կողմից՝ 160,4 մլրդ դրամ:

Նշված ժամանակահատվածում ավելացված արժեքի հարկի եւ հիփոթեքային վարկի տոկոսների սպասարկմանն ուղղված եկամտային հարկի գծով տնտեսավարողներին վերադարձվել է 50,4 մլրդ դրամ գումար: 2020-ի 1-ին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային եկամուտների նվազումը կազմել է 17,6 մլրդ դրամ կամ 2,3%:
Դիտում՝ 1624
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW