Ռուբեն Վարդանյանի հիմնած Philin ու Philgood ընկերությունները, որոնք աշխատում են ոչ առեւտրային կազմակերպություններին աջակցելու եւ սոցիալապես նշանակալից նախագծեր իրականացնելու ոլորտում, միավորվել են:2020 թվականի հուլիսի 7-ից ընկերություններն աշխատում են միասնական կառավարման ներքո՝ ձեւավորելով Philin Philgood ընկերությունների խումբ:Philin-ը՝ Ռուբեն Վարդանյանի եւ Վերոնիկա Զոնաբենդի RVVZ հիմնադրամի նախագիծը, հիմնադրվել է 2014 թվականին։ Այն բարեգործական հիմնադրամներին եւ այլ ոչ առեւտրային կազմակերպություններին տրամադրում է հաշվապահական, իրավաբանական եւ կադրային աջակցության ծառայություններ, կառուցում է ռիսկերի կառավարման համակարգ:Philgood-ի նախագծային ոլորտներն են ռազմավարությունը, ֆանդրայզինգը, միջոցառումները, հաղորդակցությունը եւ HR-ը:«Համավարակը բոլորի համար բարդ ժամանակաշրջան է, եւ բարեգործության ոլորտն արդեն զգացել է դա: Նման դժվար պահին հատկապես կարեւոր է շարունակել հիմնադրամների աջակցության այն աշխատանքը, որն արդեն իսկ իրականացնում էին Philin-ին ու Philgood-ը։ Ուսումնասիրելով բոլոր տարբերակները, մենք որոշեցինք ընտրել այն մեկը, որը այս աշխատանքը կդարձնի ավելի մասշտաբային, պրոֆեսիոնալ եւ կայուն: Մենք միավորում ենք երկու ընկերությունների ջանքերը՝ պահպանելով երկու ապրանքանիշերը, եւ սկսում ենք ղեկավարումը միասնական կենտրոնից »,- ասել է Philin Philgood-ի տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը:2014 թվականից ի վեր Philin-ն աջակցել է ավելի քան 100 ռուսաստանյան ոչ առեւտրային կազմակերպություններին, իսկ 26 կազմակերպություն ստեղծվել է Philin-ի մասնակցությամբ։ Tweet Դիտում՝ 4690