Շիրակում բրդյա պարագաներ արտադրող եւս 2 ընկերություն է գործելու

08.07.2020 | 16:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#People in Need #Ամասիա #բրդի գործարան
Եվրոպական միության (ԵՄ) եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ ընթացող People in Need միջազգային կազմակերպության «ԵՄ-ն Շիրակի մարզի համար. նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի շրջանակում բրդի արժեշղթայում ստեղծվում են եւս 2 ընկերություն` ապահովելով 9 նոր աշխատատեղ։

Նորաստեղծ ընկերության ներկայացուցիչ Մանե Գեւորգանն ասել է, որ իր ընկերությունն արտադրելու է օրորոցային կողաբարձեր, օրթոպեդիկ բարձեր՝ կերակրող մայրերի եւ հղիների համար, ինչպես նաեւ այլ պարագաներ, օգտագործելով Ամասիայի բրդի գործարանում մշակված մաքուր բնական բուրդը, որն իր հերթին հարմարավետությունից բացի կնվազեցնի նաեւ մեջքի ցավերը։

Մյուս ընկերությունը ներկայացուցիչ Մարիամ Հարությունյանը եւս նշել է, որ կրկին օգտագործելով Ամասիայի բրդի գործարանի արտադրանքը, մեքենայացված արտադրության բրդյա ներքնակներ ու վերմակներ կարտադրի։

Ամասիայի բրդի գործարանը պաշտոնապես գործարկվել է 2019-ի հուլիսի 19-ին, որտեղ այժմ աշխատում է 19 մասնագետ։ Բրդի արժեշղթայում 2019-ի հոկտեմբերին հիմնադրվել են նաեւ 4 այլ ընկերություն՝ ընդհանուր հաշվով ստեղծելով մոտ 25 աշխատատեղ։
Դիտում՝ 2260
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW