Հայաստանից 58 000 տոննա պտուղ-բանջարեղեն է արտահանվել

08.07.2020 | 13:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արման Խոջոյան #պտուղ-բանջարեղեն #արտահանում
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն այսօր ասել է, որ Հայաստանում գյուղմթերքի արտահանումն իրականացվում է սահուն, առանց լուրջ խնդիրների:

«Մեր բեռնատարներն առանց արգելքների անցնում են սահմանային անցակետերը եւ գյուղմթերքը ժամանակի հասցնում արտաքին շուկա: Այս պահի դրությամբ Հայաստանից արտահանվել է 13 000 տոննա ծիրան, շուրջ 3200 տոննա կեռաս, 21 000 տոննա լոլիկ, 800 տոննա ելակ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է փոխնախարարը:

Նրա տեղեկացմամբ՝ այս տարի, ընդհանուր առմամբ, 58 000 տոննա պտուղ-բանջարեղեն է արտահանվել, որը 2019-ի համեմատ գրեթե 15%-ով ավելի քիչ է:

«15%-ով ավելի պակաս արտահանման հիմնական մասը վերաբերում է խնձորի արտահանմանը: Այն այս տարի կազմել է 5500 տոննա, մինչդեռ 2019-ի այս ժամանակահատվածում թիվը կազմել է 11 500 տոննա: Արտահանման փոքր թիվը կապված է նաեւ բերքատվության սակավությունից: Արտահանման որոշակի անկում կա նաեւ ծիրանի հետ կապված: Այս տարի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3000 տոննա պակաս է արտահանվել, ինչի պատճառը կրկին բերքի քիչ քանակն է»:

Արման Խոջոյանը նշել է, որ ակտիվ ընթանում է նաեւ մթերման գործընթացը: Այս պահին մթերվել է շուրջ 5500 տոննա պտուղ-բանջարեղեն:
Դիտում՝ 2041
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW