Deutsche Bank-ն ու Google-ը կհամագործակցեն «ամպում»
07.07.2020 | 14:42 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://tass.ru/ekonomika/8901461

«Մենք շատ ուրախ ենք մեր ռազմավարական գործընկերության համար, ինչպես նաեւ Google Cloud-ի հնարավորությանը՝ օգտակար լինել Deutsche Bank-ին եւ իր հաճախորդներին, քանի որ բանկը զարգացնում է իր բիզնեսը եւ ձեւավորում ֆինանսական ծառայությունների ոլորտի ապագան»,- նշել է Google-ի գլխավոր տնօրեն Սունդար Պիչային:
Ինչպես ասված է հայտարարության մեջ, այս համագործակցությունը Deutsche Bank-ին կտրամադրի ոչ միայն առաջադեմ ամպային ծառայություններ, այլեւ հնարավորություն կտա Google-ի հետ համատեղ ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ՝ նոր սերնդի ֆինանսական ծառայություններ ստեղծելու համար:
Բանկը կստանա նաեւ արհեստական բանականության ու մեքենայական ուսուցման հնարավորություն, ինչը թույլ կտա բարձրացնել ռիսկերի կանխատեսման ճշգրտությունն ու հաճախորդների հաշիվների անվտանգության աստիճանը:
Կողմերը պարտավորվում են պահպանել գաղտնիության պայմաններն ու տվյալների պաշտպանությունը:
«Google Cloud-ի հետ գործընկերությունը կդառնա մեր ռազմավարական փոխակերպման շարժիչ ուժը: Այն ցուցադրում է մեր վճռականությունը՝ ներդրումներ կատարելու տեխնոլոգիաներում, քանի որ մեր ապագան սերտ կապված է հաջողված թվայնացման հետ»,- ընդգծել է Deutsche Bank-ի գլխավոր տնօրեն Քրիստիան Զեվինգը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: