Evocabank-ը տեղեկացնում է, որ այսուհետ Crossroad.com օնլայն խանութից կարելի է կատարել օնլայն գնումներ ապառիկ տարբերակով, 0% տոկոսադրույքով (ամսական սպասարկման վճար` 1%, տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 24%), առանց կանխավճարի եւ գումարը վճարել մաս-մաս՝ 2 տարվա ընթացքում։Ապառիկը կձեւակերպվի օնլայն՝ առանց տնից դուրս գալու կամ բանկ այցելելու։ «Պարզապես Crossroad.com-ում գտիր քո ուզած ապրանքը, լրացրու մի քանի տվյալ, այնուհետեւ որպես վճարման մեթոդ ընտրիր Evocabank Online ապառիկ տարբերակը։ Գործընթացն արագ է, հեշտ եւ ավտոմատացված` առանց ավելորդ թղթաբանության»,- նշել են բանկում: Crossroad-ն ապրանքների, ծառայությունների, կտրոնների առցանց գերխանութ է։ Գնորդները կարող են գտնել եւ գնել բազմատեսակ ապրանքներ եւ ծառայություններ Crossroad հարթակում: Վաճառողները կարող են բացել իրենց սեփական ինտերնետային խանութը Crossroad-ի հարթակում: Առաքումն իրականացվում է կարճ ժամկետներում՝ ապրանքների մեծամասնության համար մի քանի ժամից մինչեւ պատվերի ձեւակերպման հաջորդ օրը: Կայքից կարելի է գնել ապրանքներ տան եւ այգու համար, սպորտային սարքավորումներ, գրասենյակային պարագաներ, հագուստ, աքսեսուարներ, խաղեր, գեղեցկության եւ խնամքի միջոցներ, ինչպես նաեւ` մթերք։ Այստեղ ներկայացված են հայտնի ապրանքանիշներ, ինչպես նաեւ սիրված IKEA ապրանքանիշը։Այսուհետ Crossroad.com-ը կարելի է գտնել նաեւ EvocaTOUCH հավելվածում։ Հավելվածից գնումներ կարող են կատարել ինչպես Evocabank-ի հաճախորդները, այնպես էլ այն օգտատերերը, որոնք բանկի հաճախորդ չեն։ EvocaTOUCH հավելվածի միջոցով կատարելով գնումներ IKEA խանութից եւ օգտագործելով WelcomeEvoca պրոմոկոդը՝ օգտատերերը կստանան հատուկ 10% զեղչ Evocabank-ի եւ Crossroad-ի կողմից։ Պրոմոկոդն ուժի մեջ է մինչեւ սեպտեմբերի 30-ը:«Evocabank-ը, որպես նորարար եւ ժամանակակից բանկ, մշտապես ներկայացնում է նոր, հետաքրքիր պրոդուկտներ՝ դարձնելով իր գործընկերների կյանքն ավելի հետաքրքիր եւ հարմարավետ»,- նշված է բանկի հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 9199