Աշոտ Օսիպյան. Գույքահարկի մասին օրենքի փոփոխության ժամանակը չէր

02.07.2020 | 17:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Աշոտ Օսիպյան #գույքահարկ
Բանկային կառավարման դպրոցի (BMS) հիմնադիր, տնտեսագետ Աշոտ Օսիպյանը գտնում է, որ գույքահարկի մասին օրենքի փոփոխությունն անհրաժեշտություն էր, բայց հիմա ժամանակը չէր:

«Այս փոփոխությունները կատարելիս պետք է հաշվի առնեին տնտեսական առկա իրավիճակն ու մարդկանց մոտ սպասումները: Պետությունը պարտավոր է նաեւ գույքահարկի ավելացման հետ մեկտեղ ապահովել այնպիսի տնտեսական քաղաքականություն, որ մարդկանց եկամուտներն էլ ավելանան: Որքան ուսումնասիրել եմ՝ այլ պետություններ աշխատում են կորոնավիրուսային այս իրավիճակում հարկային բարեփոխումներ չանել, այլ՝ ֆիսկալ խթանումներ կատարել, որպեսզի պահեն մարդկանց սոցիալական վիճակը, ձեւավորեն արհեստական պահանջարկ եւ այլն»,- գույքահարկի նոր համակարգի վերաբերյալ քննարկման ժամանակ ասել է Աշոտ Օսիպյանը:



Նրա խոսքով՝ տարբեր գնահատականներ կան մեր երկրում ՀՆԱ անկման վերաբերյալ, իսկ դրա վրա ազդող առաջին հանգամանքը աշխատատեղերի կրճատումն է:

Աշոտ Օսիպյանն ասել է, որ գույքահարկի նոր օրենքի հետեւանք կարող է դառնալ անշարժ գույքի գործարքների կտրուկ կրճատվելը:

«Միջազգային կառույցներից մեկն էլ գնահատում է, որ Հայաստանի աշխատողների մոտ 40%-ը կարող է աշխատել տնից, սա էլ իր հերթին նշանակում է, որ ճգնաժամից հետո շատ աշխատատեղեր կդառնան հեռահար, եւ գրասենյակների վարձակալության անհրաժեշտությունը եւս կնվազի, գրասենյակային առումով անշարժ գույքի գների անկում կլինի, որն իր հետեւից կարող է բերել նրան, որ անշարժ գույքի շուկայում գործարքների անկում լինի»,- ասել է նա:
Դիտում՝ 3707
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW