Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել: Այս մասին հայտնել են Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) եւ հիշեցրել, որ մինչեւ 2019թ. դեկտեմբերի 31-ըներառյալ Հայաստանում կիրառվում էին ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների դրույքաչափերից տարբերվող, հիմնականում առավել ցածր դրույքաչափեր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014թ. դեկտեմբերի 10-ի թիվ 113 որոշմամբ սահմանված ապրանքների համար։ ԵԱՏՄ շրջանակում կայացած բանակցությունների արդյունքում հաջողվել է, ըստ էության, երկարաձգել Հայաստանին տրվող արտոնությունների ժամկետը` սակայն, վերանայելով ապրանքների ցանկը: Այսպիսով` ԵՏՀ կոլեգիայի 2020թ. ապրիլի 28-ի թիվ 62 որոշմամբ սահմանվել են այն ապրանքների ցանկը (ավելի քան 600 անուն ապրանք)եւդրույքաչափերը, որոնց ներմուծման ժամանակ Հայաստանում կիրառվելու են ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների դրույքաչափերից տարբերվող` ցածր, դրույքաչափեր: Որոշումն ուժի մեջ է մտել հունիսի 12-ից, սակայն ունի հետադարձ ուժ: ՊԵԿ-ում նշել են, որ 2020թ. հունվարի 1-ից հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում այդ ապրանքները ներմուծելիս տնտեսվարողները մաքսատուրքերը վճարել են հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող` բարձր, դրույքաչափերով։ Հաշվի առնելով, որ թիվ 62 որոշումը տարածվում է նաեւ 2020թ. հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա՝ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է տնտեսվարողների համար կարեւոր` վճարված մաքսատուրքերի տարբերության վերադարձման գործընթաց: Այսպիսով, այն անձինք, ովքեր 2020թ. հունվարի 1-ից մինչեւ հունիս 11-ը ներմուծել են թիվ 62 որոշման ցանկում ընդգրկված ապրանքները, եւ դրանց համար կիրառվել են մաքսատուրքի բարձր դրույքաչափեր, կկարողանան հետ ստանալ օրենքով սահմանված կարգով ավելի վճարված գումարները: Վճարումը կատարողը կամ նրա իրավահաջորդը պետք է դիմում ներկայացնի ՀՀ պետական եկամուտների կոմիտե, որի հիման վրա մաքսային մարմինը կուսումնասիրի ապրանքների մաքսային ձեւակերպումները եւ կկազմակերպի վերադարձման գործընթացը:ՊԵԿ-ը հայտնել է, որ դրույքա¬չափերի տարբերության վերահաշվարկման գործընթացն արդեն ընթանում է. կոմիտեն ստացել է դիմումներ՝ ավելի վճարված մաքսատուրքի գումարները վերադարձնելու վերաբերյալ։ Հուլիսի 1-ի դրությամբ ավելի քան 57մլն դրամ արդեն վերադարձվել է տնտեսվարողներին, որի մի մասը ենթակա է հաշվանցման: Նախնական գնահատականով՝ վերադարձման ենթակա է, ընդհանուր առմամբ, 2,3 միլիարդ դրամ: Tweet Դիտում՝ 3230