Հայէկոնոմբանկը հաստատել է Խորհրդի նոր կազմը

01.07.2020 | 14:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #Սարիբեկ Սուքիասյան
Պայմանավորված կորոնավիրուսային համավարակով՝ Հայէկոնոմբանկի տարեկան ժողովն անցկացվեց հեռակա կարգով: Բանկն ամփոփեց 2019թ.-ի արդյունքները, նաեւ հաստատեց Խորհրդի նոր կազմը՝ բաղկացած 7 հոգուց:

Տարեկան ժողովի ավարտից հետո կայացած Խորհրդի նիստում Խորհրդի նախագահ վերընտրվեց Սարիբեկ Սուքիասյանը, Խորհրդի նախագահի տեղակալ՝ Ռուբեն Հայրապետյանը, Խորհրդի քարտուղար՝ Լուիզա Պետրոսյանը:

 «Չնայած առկա մարտահրավերներին՝ բանկի ղեկավարությունն ու աշխատակիցները ջանք չեն խնայելու 2020թ.-ի համար պլանավորված ցուցանիշներն ապահովելու եւ հերթական հաջողված տարին արձանագրելու համար»,- նշել է Խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը:
Դիտում՝ 3725

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW