Հունվարի վերջի դրությամբ բանկային ավանդների ծավալը կազմել է 403801 մլն դրամ

21.03.2008 | 13:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2008 թվականի հունվարի 31-ի դրությամբ ##Հայաստանի առեւտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 403801 մլն դրամ:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Ազգային վիճակագրության ծառայությունում, ռեզիդենտների ավանդների ծավալը կազմել է 354 074 մլն դրամ, ոչ ռեզիդենտներինը` 49 727 մլն դրամ:

Հունվարի 31-ի դրությամբ արտարժույթով ավանդների ծավալը կազմել է 164 867 մլն դրամ, ՀՀ դրամով` 238 933 մլն դրամ:

2008 թվականի հունվարի 31-ի դրությամբ բանկերում ավանդների մնացորդը կազմել է 169 924 մլն դրամ` 2007 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճելով 37.9%-ով:

Դիտում՝ 5743

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW