ՊԵԿ-ը հորդորում է եկամտային հարկի դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով
30.06.2020 | 14:13 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՊԵԿ

Կոմիտեից հայտնել են, որ ստորագրված եւ սքանավորված դիմումը եւ տեղեկանքը պետք է ուղարկել՝ ձեռք բերված կամ կառուցվող անշարժ գույքի հասցեն սպասարկող սպասարկման բաժնի էլեկտրոնային հասցեին (ցանկալի է նույնաբովանդակ տեղեկատվությունը ներկայացնել մեկ անգամ):
Բացառություն են առաջին անգամ ներկայացվող դիմումները: Այս դեպքում՝ Հայաստանի կառավարության որոշմամբ հաստատված կարգով պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել փոստային ծառայության միջոցով:
Աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով` Կոմիտեն առաջարկում է դիմումները ներկայացնել այն դեպքում, երբ․
1. առկա է ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված տոկոսագումարների վերաբերյալ տեղեկանքը (ստորագրված եւ սքանավորված)՝ պարտադիր ստուգելով վճարված գումարի ճշտությունը,
2. գործատուների կողմից եկամտային հարկի եւ սոցիալական վճարի տվյալ եռամսյակին վերաբերվող ամսական հաշվարկները ներկայացված են եւ վճարված։
Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետեւել սահմանափակումներին եւ հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժեշտության դեպքում՝ փոստային առաքմամբ:
ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեներին եւ հեռախոսահամարներին, դիմումների օրինակելի ձեւերին հնարավոր է ծանոթանալ այստեղ։
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: