ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ լրանում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածք բժշկական եւ գյուղատնտեսական նշանակության որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնության ժամկետը: Banks.am-ը հիշեցնում է, որ կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) որոշման համաձայն, ապրիլի 1-ից մինչեւ հունիսի 30-ը ներառյալ որոշ ապրանքներ ազատվել էին մաքսատուրքից:2020-ի հուլիսի 1-ից վերոնշյալ որոշումը չի գործելու, եւ կիրառվելու են հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող մաքսատուրքի դրույքաչափերը։Կոմիտեն միաժամանակ հայտնում է, որ ԵՏՀ 16.03.2020-ի որոշումներով սահմանված բժշկական նշանակության ապրանքների՝ առանց մաքսատուրքի ներմուծման արտոնությունը գործելու է մինչեւ 2020-ի սեպտեմբերի 30-ը: Tweet Դիտում՝ 1047