ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Գեորգի Ավետիսյանը եւ ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանը հուլիսի 1-ից մեկնարկող սպանդանոցային պարտադիր մորթի անցման շրջանակում այցելել են «Երեմյան Փրոջեքթս» ընկերության՝ Ջերմուկի տարածաշրջանում գործող տոհմային տավարաբուծական ֆերմա:Սննդային արտադրանքի անվտանգությունն ապահովելու եւ եվրոպական չափանիշներին համապատասխան կաթնամթերք ստանալու համար ֆերմայում տեղայնացվել է միջազգային առաջադեմ փորձը: Ընկերության մասնագետները ներկայացրել են արտադրանքի անվտանգության ապահովմանն ուղղված քայլերը, բարձրորակ կաթի արտադրության ողջ գործընթացը՝ կենդանիների կերի ստացումից մինչեւ մեքենայացված կիթի գործընթաց եւ պատրաստի կաթնամթերքի փաթեթավորում: 24.06.2020 | 12:02 Դավիթ Երեմյան. Այս շրջանում կարեւոր է զարկ տալ գյուղատնտեսական ծրագրերին ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը հատկապես բարձր է գնահատել ֆերմայում կիրառվող ավտոմատացված համակարգերը՝ կաթնամթերքի անվտանգության ապահովման տեսանկյունից: Նա նաեւ ընդգծել է այսպիսի բարձրակարգ ֆերմայում սպանդանոց ունենալու նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը:«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հավաստմամբ՝ ֆերմայի գործունեության հիմքում սննդամթերքի անվտանգության ու էկոլոգիապես մաքուր եւ առողջարար արտադրանք ապահովելու սկզբունքն է: Նա հավաստիացրել է, որ ֆերմայի զարգացման ծրագրերի շրջանակում է նաեւ սպանդանոցի կառուցումը, որը կնախաձեռնվի արդեն այս տարվա աշնանը:ՍԱՏՄ պատասխանատուներն ու ընկերության տնօրենը քննարկել են սննդամթերքի անվտանգությանը, սննդային արտադրանքի առավել արդիական ստանդարտների մշակմանը, սպառողների անվտանգության ուղղված անհրաժեշտ գործընթացներին վերաբերող եւ այլ հարցեր: Tweet Դիտում՝ 2257