Քննարկվել է Արցախի ներդրումային հիմնադրամի ռազմավարությունը

26.06.2020 | 08:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախ #ներդրում
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 25-ին հրավիրել է Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ՝ քննարկելու առաջիկա տարիների ռազմավարությունը:

Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել հիմնադրամի դերը հանրապետության տնտեսության զարգացման գործում՝ ընդգծելով կառույցի միջոցով իրականացված սոցիալական աջակցության ծրագրերի կարեւորությունը:

Նա ասել է, որ հիմնադրամն ունի համապատասխան գործիքակազմ եւ հատկացվող միջոցների ծավալների ավելացման դեպքում նոր թափ կհաղորդվի իրականացվող ծրագրերին:
Դիտում՝ 1381

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW