flydubai Armenia-ն մեկնաբանել է Հայաստանի ուղղությամբ թռիչքների վերսկսումը

25.06.2020 | 16:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#flydubai #Հայաստան #թռիչքներ
flydubai ավիաընկերությունը հուլիսի 7-ից կվերսկսի կանոնավոր թռիչքները Դուբայից դեպի 24 քաղաք, այդ թվում՝ Երեւան, Թբիլիսի, Կիեւ, Նուր-Սուլթան, Բաքու:

Այս մասին նշվում է հունիսի 24-ին flydubai-ի հրապարակած նախնական ամառային թռիչքների ժամանակացույցում: Առաջին չվերթերի տոմսերի վաճառքն արդեն բաց է:

Դեպի Երեւան չվերթների վերաբերյալ Banks.am-ը փորձել է մանրամասներ ճշտել flydubai Armenia-ի գրասենյակից: Ավիաընկերության հայաստանյան ներկայացուցիչ Վաչագան Սարկիսյանը մասնավորապես ասել է.

«Հուլիսի 7-ից Արաբական Միացյալ Էմիրությունները բացում են իրենց սահմանները զբոսաշրջության համար, դրան համապատասխան flydubai-ն էլ վերսկսում է իր թռիչքները՝ որոշակի ուղղություններով: Ավիաընկերությունը կսկսի նշված ուղղություններով թռիչքներ իրականացնել, բայց դրանցից բոլորը չէ, որ կլինեն հենց այդ օրը»:

Ինչ վերաբերում Հայաստանին, Վաչագան Սարկիսյանը նշել է, որ Հայաստանի օդային սահմանները կանոնավոր թռիչքների համար մինչեւ հուլիսի 15-ը փակ են: Ավիաընկերությունն այս տեղեկատվության հիման վրա է պլանավորում թռիչքները Երեւանի ուղղությամբ:

«Եթե Հայաստանի կառավարությունը որոշի արտակարգ դրությունը չերկարացնել ու բացել սահմանները, կամ երկարացնելով հանդերձ բացել՝ այդ դեպքում հենց հաջորդ օրվանից կսկսվեն թռիչքների պլանավորման աշխատանքները:Ամեն ինչ կախված է կառավարության որոշումից: Մեր կողմից պատրաստակամություն կա թռիչքները վերսկսելու, բայց դեռ պաշտոնական որեւէ հաստատում չկա, հուլիսի 15-ից հետո կբացվեն օդային սահմանները կանոնավոր թռիչքների համար, թե՝ ոչ:

Մենք նաեւ դեռ չգիտենք՝ Հայաստանն ինչ պայմաններ կսահմանի թռիչքներից օգտվող քաղաքացիների համար, հետագա ինքնամեկուսացումը, թեստի բացասական պատասխանը պարտադիր կլինի, թե՝ ոչ: Նման հարցեր կան, որոնք ժամանակ են պահանջելու»,- տեղեկացրել է նա:

Նշենք, որ flydubai ավիաընկերությունն իր հաղորդագրությունում հայտնել է, որ թռիչքից առաջ ուղեւորները պետք է լրացնեն իրենց առողջության մասին տեղեկանք եւ ունենան բժշկական ապահովագրություն։ Ուղեւորությունը հնարավոր կլինի միայն կորոնավիրուսի PSR (ՊՇՌ) թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում՝ առավելագույնը 96 ժամ վավերականությամբ։
Դիտում՝ 8052
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai