“Արեգակը” սկսել է տրամադրել ավտո եւ սպառողական վարկեր

20.03.2008 | 17:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Արեգակ” ունիվերսալ վարկային կազմակերպությունը հայտարարել է## ավտո եւ սպառողական վարկերի տրամադրման մեկնարկի մասին:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Արեգակի” մարկետինգի բաժնում, ավտովարկերը տրամադրվելու են ռուսական եւ այլ արտասահմանյան արտադրության ինչպես նոր, այնպես էլ օգտագործված ավտոմեքենաների ձեռք բերման համար:

Ավտովարկի առավելագույն գումարը կկազմի 10 մլն դրամ, մարման ժամկետը` մինչեւ 72 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 13%-18%:

Սպառողական վարկերի առավելագույն գումարը կկազմի 3.5 մլն դրամ, մարման ժամկետը` մինչեւ 48 ամիս, տարեկան տոկոսադրույքը `22%:

Դիտում՝ 8094

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW