Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսմամբ՝ 2020թ․ համաշխարհային տնտեսության անկումը կկազմի 4,9%, ինչը 1,9 տոկոսային կետով ավելի ցածր է, քան ապրիլյան կանխատեսումը (3%)։Ինչպես նշված է ԱՄՀ «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» հունիսյան զեկույցում, 2020թ․ առաջին կեսին COVID-19 համավարակն ավելի բացասական ազդեցություն է գործել տնտեսական ակտիվության վրա, քան ենթադրվում էր, եւ վերականգնումն ավելի դանդաղ կլինի։ 14.04.2020 | 22:29 ԱՄՀ․ Համաշխարհային տնտեսությունը կկորցնի շուրջ $9 տրլն Մասնավորապես, համաձայն ԱՄՀ կանխատեսումների, 2021թ․ համաշխարհային տնտեսությունը կաճի 5,4%-ով, ինչը 0,4 տոկոսային կետով ավելի ցածր է, քան ապրիլյան կանխատեսումը (5,8%)։2020թ․ զարգացած տնտեսությամբ երկրներում ՀՆԱ-ն կնվազի 8%-ով, ինչը 1,9 տոկոսային կետով ավելի ցածր է, քան ապրիլյան կանխատեսումը։ Իսկ 2021թ․աճի տեմպերը զարգացած տնտեսությամբ երկրներում կավելանան 4,8%-ով։Մասնավորապես, ԱՄՆ-ում տնտեսության անկումը կկազմի 8%, Ճապոնիայում՝ 5,8%, Մեծ Բրիտանիայում ՝ 10,2%, Գերմանիայում՝ 7,8%, Ֆրանսիայում՝ 12,5%, Իտալիայում եւ Իսպանիայում՝ 12,8%-ական։2020թ․ զարգացող տնտեսությամբ երկրներում ՀՆԱ-ն կնվազի 3%-ով, ինչը 2 տոկոսային կետով ավելի ցածր է, քան ապրիլյան կանխատեսումը։ Իսկ 2021թ․աճի տեմպերը զարգացող տնտեսությամբ երկրներում կավելանան 5,9%-ով։Մասնավորապես, Ռուսաստանում տնտեսության անկումը կկազմի 6,6%, Հնդկաստանում՝ 4,5%, Բրազիլիայում՝ 9,1%, Մեքսիկայում՝ 10,5%, Սաուդյան Արաբիայում՝ 6,8%, Նիգերիայում՝ 5,4%, Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ 8%։ Եվ միայն Չինաստանում ԱՄՀ-ն կանխատեսում է 1%-անոց տնտեսական աճ։Լուսանկարը`https://www.imf.org/«Միջազգային հանրությունը պետք է զգալիորեն ակտիվացնի ազգային նախաձեռնություններին իր օժանդակությունը, այդ թվում՝ առողջապահական սահմանափակ հնարավորություններով երկրներին ֆինանսական օգնության միջոցով՝ ուղղելով ֆինանսավորումը պատվաստանյութերի արտադրությանը։Այն դեպքերում, երբ պահանջվում են սահմանափակումներ, տնտեսական քաղաքականությունը պետք է նպատակ ունենա թիրախային միջոցներով մեղմացնել տնային տնտեսությունների կորուստները, ինչպես նաեւ աջակցել այն ընկերություններին, որոնք տուժել են գործունեության պարտադիր սահմանափակումներից: Տնտեսության վերականգնմանը զուգընթաց՝ նպատակաուղղված աջակցությունը պետք է աստիճանաբար վերացվի, իսկ տնտեսական քաղաքականությունը պետք է միտված լինի պահանջարկի ավելացման խթանմանը»,- նշված է ԱՄՀ զեկույցում։ Tweet Դիտում՝ 4458