TI'ME-ը մեկնարկել է նոր նախագիծ

24.06.2020 | 12:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#TI'ME
Հավատարմությունը փոխադարձ է. այս կարգախոսով TI'ME-ը մեկնարկել է իր նոր ծրագիրը։

Յուրաքանչյուր ընկերության համար չկա ավելի բարձր գնահատական, քան հաճախորդի հավատարմությունը։ Ի պատասխան այդ հավատարմության-ը TI'ME-ի բոլոր հաճախորդներին տրամադրվում են TI'MEClub կուտակային քարտեր յուրաքանչյուր գնման հետ։

TI'MEClub քարտապանները ոչ միայն կուտակում են միավորներ կատարված գնումներից, այլեւ.

-Կարող են օգտագործել կուտակված միավորները TI'ME, G-Shock եւ PANDORA բոլոր խանութ-սրահներում;

-Կարող են մոդելի գումարն ամբողջությամբ վճարել կուտակված միավորներով;

-Կարող են կուտակված միավորներով գնել զեղչված մոդելներ;

-Կարող են կուտակել միավորներ նաեւ օնլայն գնումներից։

Իսկ հատուկ ներբեռնված հավելվածը հնարավորություն կտա օգտագործել TI'MEClub քարտն առցանց։


Դառնալով TI'MEClub անդամ եւ կատարելով գնումներ, քարտապանը կարող է բարձրացնել իր կուտակման շեմը՝ 5%-ից 10%, եւ այնուհետեւ 10%-ից 15%։ Քարտերը տրամադրվում են հաշվի առնելով հաճախորդի նախկինում կատարված գնումները։

TI'ME-ը հանդես է գալի «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում՝ ի թիվս տասնյակ այլ ընկերությունների՝ հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կոմերցիոն անշարժ գույքի և վաճառքների ոլորտներում:

TI'ME-ը ներկայացված է Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում։ Խանութ-սրահների քանակը 3 երկրում հասնում է 33-ի:
Դիտում՝ 1362
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW