Բրազիլիայի Կենտրոնական բանկն (ԿԲ) արգելել է Visa եւ Mastercard վճարային համակարգերի օպերատորներին կատարել վճարային գործարքներ WhatsApp-ի հավելվածի միջոցով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Բրազիլիայի ԿԲ-ն:«ԿԲ-ն իր որոշման մեջ առաջնորդվում է համարժեք մրցակցային միջավայրի պահպանմամբ, որը կապահովի վճարումների համակարգի անխափան, օպերատիվ, անվտանգ, թափանցիկ, հասանելի եւ բաց գործունեությունը»,- նշված է Բրազիլիայի կարգավորիչի հաղորդագրության մեջ:Ըստ կարգադրության՝ Visa-ն եւ Mastercard-ը պետք է հետաձգեն WhatsApp հավելվածում վճարումների գործառույթը կամ անհապաղ դադարեցնեն այդ նպատակներով դրա օգտագործումը:Կարգավորիչը մտադիր է գնահատել ռիսկերը ազգային վճարային համակարգի (SPB) համար եւ ստուգել գործող օրենսդրության պահպանման սկզբունքներն ու նորմերը: «Գործարքների հնարավոր մեկնարկը եւ հետագա իրականացումն առանց կարգավորիչի կողմից նախնական վերլուծության կարող է հանգեցնել SPB-ի անուղղելի վնասի, որը վերաբերվում է մրցակցության, արդյունավետության հարցերին, ինչպես նաեւ տվյալների պահպանման ապահովմանը»,- պարզաբանել են Բրազիլիայի ԿԲ-ում: Այս կանոնները խախտողներին սպառնում է տուգանք, որի չափը չի նշվում, վերջիններս կարող են նաեւ ենթարկվել վարչական պատասխանատվության: 16.06.2020 | 10:30 WhatsApp-ն էլեկտրոնային վճարումներ է գործարկում Banks.am-ը հիշեցնում է, որ հունիսի 15-ին Facebook-ը մեկնարկել էր էլեկտրոնային վճարումների գործարկումն իրեն պատկանող WhatsApp հաղորդակցությունների փոխանակման հարթակում։ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը պարզաբանել էր, որ հավելվածի նոր հնարավորություններն առաջինը կարող են գնահատել Բրազիլիայի օգտատերերը։«Այսօր մենք սկսում ենք վճարումներ գործարկել WhatsApp-ի օգտատերերի համար Բրազիլիայում։ Գումար ուղարկելն ու ստանալը նույնքան հեշտ կլինի, որքան լուսանկարների փոխանակումը։ Մենք նաեւ հնարավորություն կտանք փոքր բիզնեսին վաճառքներ իրականացնել անմիջապես WhatsApp-ում»,- նշել էր Մարկ Ցուկերբերգը։ Tweet Դիտում՝ 4381