2008 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է 10.1%

20.03.2008 | 16:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2008 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է 10.1%:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, ՀՆԱ ծավալը 2008 թվականի հունվար-փետրվար ամիսներին կազմել է 221403.1 մլն դրամ:

2008 թվականի հունվար-փետրվար ամիսներին արդյունաբերական արտադրության ծավալը հանրապետությունում կազմել է 108029.7 մլն դրամ ` 2007 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճելով 3%-ով:

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում 2008 թվականի հունվար-փետրվար ամիսներին 2007 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճել է 22.5%-ով` կազմելով 83772 դրամ: Ընդ որում, աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում ավելացել է 14.4%-ով եւ հաշվետու ժամանակահատվածում կազմել է 58834 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում` 105629 դրամ (աճը` 25.3%):

Դիտում՝ 6050
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW