Հայ-ռուսական տնտեսական հանձնաժողովի 20-րդ նիստը կանցկացվի Հայաստանում

23.06.2020 | 16:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մհեր Գրիգորյանը,Ալեքսեյ Օվերչուկ
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ որպես Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ, տեսակապի միջոցով քննարկել են մի շարք հարցեր:

Աշխատանքային քննարկման ընթացքում անդրադարձ է եղել առեւտրատնտեսական, արդյունաբերական, տրանսպորտային, էներգետիկ, հումանիտար եւ ֆինանսական ոլորտներում Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցությանն առնչվող հարցերին:

Պաշտոնյաները պայմանավորվել են Հանձնաժողովի 20-րդ նիստն անցկացնել Հայաստանում՝ այս տարվա երրորդ եռամսյակում:

Անդրադարձ է եղել նաեւ կորոնավիրուսային վարակի տարածմանը։ Ալեքսեյ Օվերչուկն ասել է, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել Հայաստանին համավարակի դեմ պայքարում:
Դիտում՝ 1348

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW