Հուլիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում ուժի մեջ կմտնի բժշկական օգտագործման դեղերի, ծխախոտային արտադրանքի եւ կոշկեղենի նույնականացման միջոցներով մակնշման պահանջը եւ չմակնշված արտադրանքի շրջանառության արգելքը:Նույնականացման միջոցներն ապրանքներին պետք է փակցվեն մինչեւ Ռուսաստան ներմուծելը:Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) տեղեկացնում են, որ ՀՀ կառավարությունը կսահմանի Եվրասիական տնտեսական միության շրջանակում մակնշման պատասխանատու՝ ազգային օպերատոր: Այն կիրականացնի մակնշման պահանջ սահմանող երկրի օպերատորից մակնշման կոդերի ստացում եւ տրամադրում Հայաստանի տնտեսավարողներին, ինչպես նաեւ տեղեկատվության փոխանակման կազմակերպում:Մինչ մակնշման ազգային օպերատոր սահմանելը, Հայաստանի տնտեսվարողները, Ռուսաստանի տարածք վերոնշյալ ապրանքախմբերից ապրանքներ տեղափոխելիս կարող են մակնշման տեղեկատվության փոխանակումն իրականացնել ՌԴ ռեզիդենտ վստահված անձանց միջոցով` ի դեմս ներմուծողների: Որպես ՌԴ ռեզիդենտ վստահված անձ կարող է հանդես գալ նաեւ արտասահմանյան ընկերության հավատարմագրված մասնաճյուղը:Այսպիսով, մինչեւ ազգային օպերատորի սահմանումը, Ռուսաստանի Դաշնության ներմուծողը կարող է համապատասխան ապրանքների համար պատվիրել մակնշման կոդեր եւ տրամադրել դրանք հայաստանյան ընկերությանը (արտահանողին): ՊԵԿ-ից հայտնում են, որ Ռուսաստանում դրոշմավորման ազգային օպերատոր է հանդիսանում «Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոն» (Центр развития перспективных технологий) ընկերությունը: Ապրանքների մակնշման վերաբերյալ լրացուցիչ տեղեկությանը կարելի է ծանոթանալ честныйзнак.рф կայքում: Tweet Դիտում՝ 2251