ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է բրոքերային գործարքներ կատարելու նոր ծառայություն՝ Ռուսաստանի եւ արտերկրի արժեթղթերի շուկաներին էլեկտրոնային հասանելիություն Quik առցանց առեւտրային համակարգի եւ «ВТБ Мои Инвестиции» բջջային հավելվածի միջոցով, որոնք հասանելի են iOS եւ Android հարթակներում: Ինչպես նշել են բանկում, Quik առեւտրային հարթակին հեռահար հասանելիությունը հաճախորդին ընձեռում է բորսայական սակարկություններին անմիջական մասնակցության հնարավորություն: Բջջային հավելվածի միջոցով հաճախորդը կարող է առցանց եղանակով ներդրումներ կատարել արժեթղթերում աշխարհի ցանկացած կետից: Ծառայությունից կարող են օգտվել 18 տարին լրացած բոլոր ֆիզիկական անձինք: Quik համակարգը եւ բջջային հավելվածը հաճախորդին հնարավորություն են տալիս ինքնուրույն.- Ուսումնասիրել Ռուսաստանի եւ արտերկրի արժեթղթերի շուկաների ֆինանսական գործիքները,- Կնքել գործարքներ,- Հետեւել յուրաքանչյուր գործարքի ֆինանսական արդյունքներին եւ ամբողջ պորտֆելին:Մինչեւ 15.08.2020թ. ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում է ակցիա, որի շրջանակում ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 ԱՄՆ դոլար կամ համարժեք արտարժույթ (ՀՀ դրամ, ՌԴ ռուբլի, Եվրո): Բրոքերային հաշիվ բացելու համար հաճախորդը պետք է ներկայացնի.- Անձնագիր,- Սոցիալական քարտ/ID քարտ, - Դրամական միջոցների ծագման աղբյուրի մասին տեղեկանք:«Մեր կողմից առաջարկվող տեխնոլոգիական լուծումներն անձնական միջոցների ներդրման հարմարավետությունը տեղափոխում են նոր հարթություն: Ձեզ հնարավորություն է ընձեռվում աշխատելու ռուսաստանյան շուկայում եւ միջազգային առաջատար հարթակներում՝ MICEX, NASDAQ, NYSE, LSE եւ Deutsche Borse (XETRA) վաճառվող արժեթղթերի ամբողջ գործիքակազմի հետ: Իսկ «ВТБ Мои Инвестиции» հավելվածը, բացի հարմարավետ եւ պարզ ինտերֆեյսից, հնարավորություն է տալիս ինտելեկտուալ համակարգի օգտագործմամբ անհատականացնել ինտերֆեյսը՝ Ձեր հետաքրքրություններին, նախասիրություններին եւ պահանջներին համահունչ: Զգալի առավելություն է նաեւ Ռուսաստանի լավագույն վերլուծական թիմի՝ «VTB Capital»-ի բացառիկ վերլուծությունների օգտագործման հնարավորությունը: Համոզված եմ, որ մեր կողմից առաջարկվող լուծումը ՀՀ շուկայում կլինի լիարժեք պահանջված՝ ապահովելով սեփական միջոցների արդյունավետ ներդրման համար բոլոր հնարավորությունները՝ ինչպես մեր գործող հաճախորդների, այնպես էլ ՀՀ բոլոր քաղաքացիների համար»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Ֆինանսական դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Լիսիչենկոն:Մանրամասները կարելի է գտնել բանկի պաշտոնական կայքում, կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 3683