Փաշինյան. «Լոքդաուն»-ի ոչ արդյունավետ լինելը մեկ անգամ արդեն ապացուցվել է

12.06.2020 | 14:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #լոքդաուն
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը ճգնաժամային է, լուծումն էլ «մեր գլխում է»։

«Վարակի հաղթահարումը ոչ այնքան առողջապահական է, որքան վարքագծային։ Իրավիճակը կարող է հաղթահարվել միայն հանրային վարքագծային փոփոխություններով։ Տարբեր կանխատեսումներով՝ կորոնավիրուսի համավարակը ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհում գոյություն է ունենալու առնվազն 1,5 տարի։ Գնահատականներ կան նաեւ, որ առաջիկա 5 տարվա ընթացքում աշխարհը գտնվելու է համավարակի ճիրաններում։ Բնական է, որ այս ընթացքում աշխատանքներ են տարվում պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ, տեսականորեն այն կարող է ստեղծվել ու հաստատվել 1 ամիս հետո, բայց կարող է նաեւ առաջիկա 3 տարվա ընթացքում չստեղծվել։ Պետք է առաջնորդվենք՝ «հույս ունեցիր լավագույնի, բայց պատրաստվիր վատագույնին» սցենարով։ Մեր երկարաժամկետ մարտավարությունն ու ռազմավարությունը պետք է լինի՝ «ապրել կորոնավիրուսի հետ», որովհետեւ ոչ ոք չգիտի, թե որքան է այն մեզ հետ լինելու»,- Ազգային ժողովի հատուկ նիստում ասել է վարչապետը։

Խոսելով նախկինում ձեռնարկված խիստ սահմանափակումների մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «լոքդաունի» ոչ արդյունավետ լինելը մեկ անգամ արդեն ապացուցվել է։

«Մեր ուղերձը շարունակում է մնալ նույնը՝ պետք է անհատական վարքի փոփոխությամբ հաղթահարեք այս իրավիճակը։ Կարող է գալ մի իրավիճակ, որ այլ ընտրություն չունենանք, քան վերադառնալ լոկալ «լոքդաունի»։ Մեր ունեցած հաշվարկներով, եթե հաջողվի կայուն պահել իրավիճակը՝ մնանք օրական 550-600 նոր դեպքերի սահմաններում, ապա ծանրության բեռը տանելի կլինի առողջապահական համակարգի համար, կկարողանանք սպասարկել բոլոր հիվանդներին, բայց ավելի մեծ թվերի դեպքում կարող ենք գնալ տոտալ «լոքդաունի», ինչը կնշանակի հարված հասցնել մեր տնտեսության ողնաշարին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Դիտում՝ 1754
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW