Մնուչին. Մենք չենք կարող կրկին փակել տնտեսությունը

12.06.2020 | 15:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սթիվեն Մնուչին #ԱՄՆ #տնտեսություն
ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն (Steven Terner Mnuchin) ասել է, որ COVID-19-ի երկրորդ ալիքի դեպքում տնտեսություն փակելը կենսունակ տարբերակ չէ եւ կարող է ամերիկացիներին նույնիսկ ավելի մեծ գլխացավանք պատճառել:

Այս մասին ԱՄՆ ֆինանսների նախարարն ասել է՝ նախօրեին ելույթ ունենալով CNBC հեռուստաընկերության եթերում:

«Մենք չենք կարող կրկին փակել տնտեսությունը: Կարծում եմ, մենք հասկացանք, որ այս միջոցն էլ ավելի մեծ վնաս է հասցնում՝ ոչ միայն տնտեսությանը, այլ նաեւ ուրիշ ոլորտներին»,- ասել է Մնուչինը:

Իր խոսքով՝ ԱՄՆ-ի «վերաբացման» ջանքերի ֆոնին դեպքերի աճը ներդրողների շրջանում անհանգստություն է առաջացրել առ այն, որ պետությունները, փորձելով կրկին դանդաղեցնել կորոնավիրուսի տարածումը, գուցե ստիպված կլինեն վերստին տնտեսական սահմանափակումներ մտցնել:

Մնուչինը նաեւ ասել է, որ պատրաստ է վերադառնալ Կոնգրես եւ անհրաժեշտության դեպքում պահանջել բյուջետային լրացուցիչ հատկացումներ՝ տնտեսությանը եւ ամերիկացի աշխատավորին օգնելու համար:

«Այսպիսով՝ պատրաստվում ենք բոլորին վերադարձնել աշխատանքի: Սա իմ ու նախագահի թիվ 1 խնդիրն է, եւ մենք պատրաստակամ ենք անել դա»,- նշել է ԱՄՆ ֆինանսական գերատեսչության ղեկավարը:

Նա հիշեցրել է, որ անցյալ ամիս ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից ընդունած աջակցության օրինագիծը, որը «Հերոսների ակտ» անվանումն է ստացել, կերկարաձգվի մինչեւ 2020-ի ավարտը: Դրանով նպաստներ են տրամադրվում գործազուրկ քաղաքացիներին, օգնում քաղաքներին ու նահանգներին:
Դիտում՝ 1809

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW