Մեկ շաբաթում Յունիբանկը սպասարկել է ավելի քան 70 000 հաճախորդի

10.06.2020 | 13:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #հաճախորդներ #սպասարկում
Յունիբանկը տեղեկացնում է, որ այս օրերին աշխատում է գերծանրաբեռնվածությամբ:

Մասնավորապես, հունիսի առաջին շաբաթում Յունիբանկը սպասարկել է ավելի քան 70 000 հաճախորդի եւ տրամադրել 3,4 մլրդ դրամի 5270 վարկ ֆիզիկական անձանց եւ ձեռներեցներին:

«Ստեղծված իրավիճակում Յունիբանկը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի սպասարկման ժամանակ ապահովվի հաճախորդների հարմարավետությունն  ու անվտանգությունը: Մեր հաճախորդներն, իրենց հերթին, պարտաճանաչ կատարում են պարտավորությունները՝ ժամանակին մարելով վարկերը: Հայաստանում էապես բարձրացել է ֆինանսական գրագիտության մակարդակը: Մենք բարձր ենք գնահատում մեր հաճախորդների պատասխանատու վերաբերմունքը եւ ձգտում ենք արդարացնել նրանց սպասումները»,- նշել է Յունիբանկի մանրածախ բիզնեսի զարգացման եւ վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:
 
Յունիբանկի գործունեության կարեւոր ուղղություններից մեկը  փոքր եւ միջին բիզնեսին օժանդակությունն է, այդ թվում` կառավարության աջակցության ծրագրերի շրջանակներում: Բանկն առաջարկում է վարկատեսակներ՝ մշակված հատուկ բիզնեսի տարբեր ուղղությունների համար: Վարկատեսակներ առաջարկելիս հաշվի են առնվում բիզնեսի առանձնահատկությունները, օրինակ՝ սեզոնային բնույթը:
 
«Որոշ ՓՄՁ-ներ այժմ հայտնվել են դժվար վիճակում: Շատերը ֆինանսական աջակցության կարիք ունեն: Մեր խնդիրն է օգնել ձեռներեցներին պահպանել բիզնեսը եւ շարունակել այն զարգացնել»,- ընդգծել է Յունիբանկի կորպորատիվ բիզնեսի զարգացման եւ վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:
 
Կորոնավիրուսի համավարակի պայմաններում Յունիբանկը կոչ է անում իր հաճախորդներին ավելի ակտիվ օգտվել հեռահար ծառայություններից եւ հնարավորինս սահմանափակել հանրային վայրեր, այդ թվում`բանկի մասնաճյուղեր այցերը:

Յունիբանկի հաճախորդները հնարավորություն ունեն օգտվել բոլոր ծառայություններից առանց բանկ այցելելու: Դրա համար անհրաժեշտ է ընդամենը ներբեռնել UniMobile հավելվածը App Store-ից կամ  Google Play-ից: Ծառայությունից օգտվելու հայտը նույնպես կարելի է լրացնել օնլայն՝ բանկի կայքում: Մոբայլ հավելվածի միջոցով կարելի է մարել վարկերը, վճարել կոմունալ ծառայությունները, ուղարկել եւ ստանալ Յունիստրիմ դրամական փոխանցումները, կատարել այլ վճարումներ:

«Եթե, այնուամենայնիվ ,հաճախորդնեին  անհրաժեշտ է այցելել բանկ, ապա հորդորում ենք խստագույնս պահպանել վարակի տարածման կանխարգելմանն ուղղված բոլոր կանոնները, այդ թվում`սոցիալական հեռավորությունը հերթում:  Մենք իրականացնում ենք բոլոր անհրաժեշտ միջոցառումները հաճախորդների եւ անձնակազմի առողջությունը չվտանգելու եւ հարմարավետ եւ ապահով սպասարկում կազմակերպելու համար: Պահպանենք անվտանգության կանոնները միասին»,- ասել է Յունիբանկի օպերացիոն սպասարկման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրեն Արթուր Ապերյանը:
Դիտում՝ 6379
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW