Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի ժամանակ ամպային եւ ինտերնետ ծառայություններն աճի ավելի բարձր տեմպեր ունեցան, քան վերջին բոլոր տարիների նույն ժամանակահատվածում:Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է Սբերբանկի փոխնախագահ, SberCloud ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կոլբինը:Ինտերնետի շնորհիվ հայտնված ամպային տեխնոլոգիաների զարգացումը 2020թ. հասավ մի փուլի, երբ առանց նման ծառայությունների օգտագործման գործնականում հնարավոր չէր իրականացնել համացանցի աշխատանքը, եւ խոսքը միայն մեզ բոլորիս ծանոթ «ծանր» ֆայլեր ուղարկելու ու ֆոտո եւ տեսաարխիվների համար վիրտուալ պահոցների ստեղծման խնդիրների լուծման մասին չէ:Ամպային ենթակառուցվածքների վրա այսօր աշխատում են ինտերնետ մատակարարները, մոբայլ օպերատորները, կառուցվում են բիզնեսներ եւ ստեղծվում նոր շուկաներ: Փորձագետները կարծում են, որ ճգնաժամի պայմաններում ամպային ծառայությունները դարձել են silver bullet (գերարդյունավետ լուծում) տնտեսության շատ ոլորտների համար. չնայած գլոբալ ռեցեսիայի, այս բնագավառում ծառայությունների նկատմամբ պահանջարկը վստահ աճ է գրանցում: 04.04.2018 | 09:40 Սբերբանկը «ամպային» ընկերություն է հիմնել «Ինտերնետն ու «ամպն» ամենապահանջված տեխնոլոգիաներն են համավարակի ժամանակ: Այսպես՝ Netflix տեսասթրիմինգային ծառայությունը, որի ենթակառուցվածքն ամբողջովին ամպային է, 2020թ. երկրորդ եռամսյակում անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ կրկնակի աճի տեմպեր է գրանցում: Ամպային տեխնոլոգիաների վրա հիմնված կոլեկտիվ աշխատանքի համար հարթակները եւս ֆանտաստիկ աճ գրանցեցին: Մասնավոր, բայց շատ խոսուն օրինակ՝ Իտալիայում Microsoft Teams-ը մարտ ամսին օգտատերերի թվի 770% աճ գրանցեց»,- նշել է Կոլբինը: SberCloud-ի ղեկավարը գտնում է, որ ամպային տեխնոլոգիաներ օգտագործողների համար «ճգնաժամային» հաջողության գրավականներից մեկն ամպում ՏՏ ենթակառուցվածքի վայրկյանական մասշտաբայնացման հնարավորությունն է: Բիզնեսի ընթացիկ պահանջներից ելնելով՝ ընկերությունները կարող են օպերատիվ կերպով ավելացնել կամ, հակառակը՝ իջեցնել օգտագործվող հաշվարկային հզորությունները: «Մի կողմից, պահանջարկի անկման դեպքում դա հնարավորություն է տալիս տնտեսել միջոցները եւ, միաժամանակ, պիկային փուլերում չկորցնել շահույթը՝ ռեսուրսների ոչ բավարար լինելու պատճառով»,- պարզաբանել է Եվգենի Կոլբինը: Tweet Դիտում՝ 3848