«Մի դրամի ուժը». Իդրամը մեկնարկել է իր ԿՍՊ նոր ծրագիրը

09.06.2020 | 14:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իդրամ #«Մի դրամի ուժը» #ԿՍՊ
«Ամեն ինչ սկսվում է մի դրամից» կարգախոսով Իդրամը հայտարարել է ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ)՝ «Մի դրամի ուժը» ծրագրի մեկնարկի մասին։

Ինչպես նշել են ընկերությունում, «Մի դրամի ուժը» ուղղված է աջակցելու Հայաստանում կենսական եւ ռազմավարական կարեւորություն ունեցող մի շարք ոլորտների զարգացմանը՝ առողջապահություն, կրթություն, կանաչ տնտեսություն, միջավայրի պահպանություն, սոցիալական պատասխանատվություն եւ հանրային անվտանգություն։

Այսուհետ Իդրամ հավելվածով, կայքով եւ տերմինալների միջոցով հաճախորդների կողմից կատարված բոլոր տեսակի վճարումներից Իդրամն իր  ֆինանսական միջոցներից «Մի դրամի ուժը» ծրագրին կտրամադրի 1 դրամ։ Այսպիսով, ցանկացած անձ, ով Իդրամ համակարգով կկատարի վճարում, անմիջապես կդառնա «Մի դրամի ուժը» ծրագրի բարի կամքի դեսպանը՝ առանց մի դրամ ավել ծախսելու։

«Ծրագրի նպատակն է հանրությանը ներկայացնել, թե որքան հեշտ կարելի է դիմակայել մարտահրավերներին եւ լուծել մեր առջեւ ծառացած խնդիրները, երբ բոլորը համախմբված են նույն նպատակի շուրջ։ Այստեղ մի դրամի դերը սիմվոլիկ է եւ ցույց է տալիս, թե որքան մեծ կարող է լինել վերջինիս ուժը, երբ մենք միավորվում ենք եւ մեր «մի դրամներն» ուղղում մեր երկիրը եւ շրջակա միջավայրն ավելի բարեկարգ ու զարգացած դարձնելու նպատակին»,- ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշել է «Իդրամ» ՍՊԸ տնօրեն Արսեն Քդենյանը։

Մինչեւ օգոստոսի վերջ ընկած ժամանակահատվածում հավաքված «մի դրամների» ողջ գումարը կուղղվի ՀՀ սահմանամերձ եւ բարձր լեռնային գյուղերի ու համայնքների աշակերտների համար հեռավար ուսուցման նպատակով անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը, իսկ առաջիկայում կհայտարարվի ծրագրի այս տարվա բոլոր շահառու կառույցների եւ նախագծերի շարքը։

Հավաքված «մի դրամների» գումարին իրական ժամանակում կարելի է հետեւել նախագծի կայքում, ինչպես նաեւ Իդրամ հավելվածում եւ idram.am կայքում։
Դիտում՝ 2668
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW